Նկարագրություն
Ցիկլոնային փոշեկուլ VC 3 PLUS *KAP - Kärcher-ից, առանց պարկի և ցիկլոնային ֆիլտրով, բարձր արդյունավետությամբ և ֆունկցիոնալ դիզայնով:
Փոշեկուլի առավելություններից են աղբի հավաքման թափանցիկ տարրան՝ հնարավորություն տալով վերահսկել այն ամբողջությամբ լցվելու գործընթացը, HEPA ֆիլտրը՝ ապահովելով սարքից արտամղվող օդի մաքրությունը:
Ներքաշման բարձր հզորությունը և թափանցիկ աղբի տարրան, որը կարող եք լվանալ, կխնայեն Ձեր ընտանեկան բյուջեն՝ կրճատելով ֆիլտր-պարկերի գնման ծախսերը: Փոշեկուլի կոմպակտ չափերի շնորհիվ այն կարելի է պահել փոքր շինություններում:
Աղմուկի ցածր մակարդակը դարձնում է սարքը ավելի հարմարավետ օգտագործման համար: Kärcher-ի VC 3 PLUS *KAP մոդելի ցիկլոնային փոշեկուլը ապահովում է կոշտ և գորգապատ, դժվար հասանելի մակերեսների արդյունավետ մաքրումը:
Առանձնահատկություններ ԵՎ առավելություններ
Մուլտի-ցիկլոնային տեխնոլոգիա
Այս տեխնոլոգիայի շնորհիվ այլևս չի լինի անհրաժեշտություն գնելու ֆիլտր-պարկեր փոշեկուլի համար: Աղբի տարրայի հեշտ մաքրում հոսող ջրի տակ:
Ֆիլտր HEPA
Ֆիլտրվում է նույնիսկ ամենափոքր փոշեհատիկը: Սարքից արտամղվող մաքուր օդ - առողջ կյանքի գրավական:
Ցածր ձայն
Աղմուկի ցածր մակարդակը չի խանգարում առօրյա կյանքին: Սարքը դառնում է ավելի հարմարավետ օգտագործման համար:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
Տեխնիկական տվյալները
Էլեկտրաէներգիայի սպառում (Վտ) | 1100 |
---|---|
Աշխատանքային շառավիղ (մ) | 7,5 |
Տարրայի տարողունակությունը (լ) | 0,9 |
Աղմուկի մակարդակ (ԴԲ (Ա)) | 76 |
Ներքաշող խողովակ (մ) | 1.5 / կոր բռնակով |
Սնուցման աղբյուր (Վ/Հց) | 220 – 240 / 50 – 60 |
Քաշ առանց աքսեսուարների (կգ) | 4,4 |
Քաշը փաթեթավորման հետ մեկտեղ (կգ) | 8,4 |
Չափսեր մմ | 388 x 269 x 334 |
Նարինե Տոնոյան –
Շատ լավ Նոր տարվա նվեր ունեցա, լավ քաշում է ու կարևորը ձայնը ցածր է, դա իմ համար ամենակարևորն է: Կարշերը շատ հուսալի տեխնիկա է, ապրեք
Karcher Armenia (verified owner) –
Շնորհակալ ենք, որ ընտրում եք Karcher։