SKU: 1.269-640.0

330,000.00 դրամ

ROBOT-PYLESOS-RCV-5
+KOMPLEKT-PRINADLEZHNOSTEJ-DLYA-RCV-5
+KOMPLEKT-SALFETOK-DLYA-RCV-5
1 × Մանրաթելային կտոր RCV 5 7,000.00 դրամ
Կատեգորիաներ․ ,
Նկարագրություն

Ռոբոտ-փոշեկուլ RCV 5 ապահովում է ինչպես հարթ հատակների այնպես էլ քիչ խավով գորգապատ մակերեսների մաքրությունը: Հավաքված փոշին և մանր կեղտը, կողային և ներքին պտտվող խոզանակների շնորհիվ ներքաշվում է անմիջապես ներդրված աղբի տարայի մեջ: Ուլտրաձայնային սենսորի միջոցով տարբերում է գորգապատ հատակը, մաքրումը դարձնելով ավելի արդյունավետ՝ փոփոխելով ներքաշման հզորությունը:

RCV 5 ռոբոտ-փոշեկուլը կարող է իրականացնել նաև հատակի խոնավ մաքրում ավտոմատ կերպով շրջանցելով գորգերը: Բջջային հավելվածի միջոցով հնարավոր է փոշեկուլին տալ հրահանգ մաքրությունը սկսելու, իսկ LIDAR նավիգացիոն համակարգը կգծի մաքրվող տարածքի նախնական գծագիրը: Տարբեր տարածքների մաքրման համար հնարավոր է ընտրել մաքրության տեսակը՝ չոր, խոնավ, ինտենսիվ, ինչպես նաև կարելի է նշել այն անկյունները, որտեղ չպետք է մաքրել:

Շնորհիվ կրկնակի լազերային զննող համակարգի և տեսախցիկի, RCV 5 ռոբոտ-փոշեկուլը կարող է նկատել նույնիսկ փոքրիկ խոչընդոտները՝ լարեր, գուլպաներ և այլն, և շրջանցել դրանք: Սարքը կարելի է հեշտությամբ միացնել անմիջապես միացման կոճակը սեղմելով, և նշել մաքրման կարգավորումներ և հրահանգներ բջջային հավելվածի միջոցով: Հավելվածի մեջ հնարավոր է նշել մաքրման անհատական կարգավորումներ:

Սարքի աշխատանքին մարդու միջամտությունը հնարավոր է միայն ձայնային հրահանգի միջոցով:

Առանձնահատկություններ ԵՎ առավելություններ
Խոնավ մաքրում
Խոնավ մաքրում

RCV 5 ռոբոտ-փոշեկուլի ավելլի արդյունավետ մաքրման արդյունքի համար հատուկ ներդրվել է խոնավ մաքրման հնարավորությունը: Անհրաժեշտության դեպքում ամրացնում եք հատուկ մանրաթելային կտորը և մաքուր լցնում մաքուր ջրով ջրի տարան: Ռոբոտ-փոշեկուլը կարող է կատարել և առանձին, և կոմբինացված մաքրում:

Ճշգրիտ նավիգացիոն համակարգ ներդրված արհեստական ինտելեկտի օգտագործմամբ
Ճշգրիտ նավիգացիոն համակարգ ներդրված արհեստական ինտելեկտի օգտագործմամբ

Նավիգացիոն համակարգի սենսորները ապահովում են RCV 5 ռոբոտ-փոշեկուլի մաքրման տարածքի ճշգրիտ պլանավորումը: LiDAR տեխնոլոգիայով նավիգացիոն համակարգը սկանավորում է մաքրվող տարածքը նույնիսկ գիշերը և ապահովում է փոշեկուլի անվտանգ տեղաշարժը: Շնորհիվ կրկնակի ուլտրակարմիր լազերային զննող համակարգի, ռոբոտ-փոշեկուլը կարող է տարբերել և նկատել նույնիսկ փոքրիկ խոչընդոտները և շրջանցել դրանք:

Գորգապատ հատակների տարբերակում ավելի ինտենսիվ աշխատանքի համար
Գորգապատ հատակների տարբերակում ավելի ինտենսիվ աշխատանքի համար

RCV 5 ռոբոտ-փոշեկուլը ուլտրաձայնային սենսորի միջոցով տարբերում է գորգապատ հատակը, մաքրումը դարձնելով ավելի արդյունավետ՝ ավտոմատ կերպով փոփոխելով ներքաշման հզորությունը: Խոնավ մաքրման ռեժիմի ժամանակ սարքավորումը շրջանցում է գորգապատ մակերեսները:

Տարբեր բարձրության մակերեսների սենսորԲարձրության հատուկ սենսորները բացառում են RCV 5 ռոբոտ-փոշեկուլի աստիճաններից ընկնելը:
Սենսորները սկանավորում են տարածքը և նկատելով բարձրության տատանում հրահանգում են փոշեկուլին հետ պտտվել:
Տվյալների պահպանում և թարմացումKärcher արտադրող կազմակերպությունը, որի գլխավոր գրանսեյակը գտնվում է Գերմանիայում, հետևում է այս երկրում գործող բոլոր իրավական կանոնակարգերին, որոնք վերաբերում են անձնական տվյալների պաշտպանությանը:
Բոլոր տվյալների փոխանակումը Home Robot հավելվածի միջոցով, որը ներբեռնվում է բջջային հեռախոսի մեջ և միանում ռոբոտ-փոշեկուլին, կատարվում են հատուկ տեխնոլոգիաներով, որոնց սերվերները գտնվում են Գերմանիայում:
Հավելվածի հաճախակի թարմացումը բարձրացնում են ռոբոտ-փոշեկուլի արդյունավետությունը և հավելվածի կարգավորման ֆունկցիոնալությունը: Kärcher հավելվածի թարմացումները բարձրացնում են համակարգի կարգավորման ֆունկցիոնալության վստահությունը և ադապտացնում փոփոխվող պայմաններին:
Ձայնային տեղեկացումՀարմար միջոց է RCV 5 ռոբոտ-փոշեկուլի կարևոր հրահանգների և վիճակի մասին տեղեկացնել ձայնի միջոցով:
Եթե սարքին անհրաժեշտ է օգնություն կամ խնամք, բոլոր դեպքերում այն կտեղեկացնի ձայնային հաղորդագրության միջոցով:
Հարմար կառավարում հավելվածի միջոցով WiFi միացումով Բջջային հավելվածի միջոցով հնարավոր է իրականացնել հատուկ կարգավորումներ:
RCV 5 ռոբոտ-փոշեկուլը հավելվածով հրահանգելու և կարգավորելու համար կարիք չկա գտնվել տանը:
Հավելվածով հնարավոր է տեղեկանալ փոշեկուլի աշխատանքի և լիցքավորման մակարդակի մասին:
Մաքրման հատուկ պլանների կարգավորման հնարավորությունՀավելվածի մեջ հնարավոր է պահպանել մաքրման տարբեր կարգավորումներ, օր.՝ 1-ին և 2-րդ հարկերի համար:
Հնարավոր է նշել այն տարածքները, որտեղ ռոբոտ-փոշեկուլը չպետք է մոտենա, օրինակ՝ մանկական սենյակ, կամ սենյակի այնպիսի անկյուն որտեղից սարքը ինքնուրույն չի կարողանա դուրս գալ:
Հնարավոր է կարգավորել հատուկ անկյունների, մակերեսների մաքրման տեսակը և ինտենսիվությունը:
Կարգավորումների վերանայման հնարավորությունՆախապես ընտրված կարգավորումների փոփոխում, մաքրման ավելի արդյունավետ արդյունքի համար:
ԺամանակացույցՀավելվածի միջոցով հնարավոր է տեսնել մաքրման տևողությունը և աշխատանքային գրաֆիկը:
RCV 3 ռոբոտ-փոշեկուլը ավտոմատ կերպով համաձայն գրաֆիկի անցնում է իր մաքրման աշխատանքին:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

Տեխնիկական տվյալները

Անլար ռոբոտ-փոշեկուլ

1

Լիցքավորման տևողությունը (ր)

230

Մարտկոցի տեսակը

լիթիում-իոնային

Մարկտոց (Ա/ժ)

5,2

Մեկ լիցքավորմամբ մաքրման ժամանակը (ր)

120

Արտադրողականություն ըստ մակերեսի (մ²/ժ)

85

Աղբի տարայի ծավալը (մլ)

330

Ներքաշման հզորությունը

5000

Ձայնի հզորությունը (դԲ)

66

Էլեկտրականության լարումը

1 / 100 – 240 / 50 – 60

Քաշը խոնավ մաքրման աքսեսուարներով (կգ)

3.9

Լիցքավորման կայանի քաշը (կգ)

0.4

Կշիռը (փաթեթավորման հետ) (կգ)

6.49

Ռոբոտ-փոշեկուլի չաեսերը

350 x 97

Լիցքավորման կայանի չափսերը

135 x 150 x 99

Աքսեսուարներ

▪ Օֆլայն մաքրում ▪ Մաքրման խոզանակ ▪ Կողային խոզանակ, 2 x ▪ Ֆիլտր 2 x ▪ Մաքրող գործիք ▪ Լվացման կծիկ ▪ Մանրաթելային կտոր ▪ Աղբի տարա 2 հատ, 2-ը 1-ում մաքուր ջրի բակով ▪ Աղբի տարա ▪ Տարբեր բարձրության մակերեսների սենսոր ▪ Լիցքավորման կայան ▪ Բջջային հավելվածի միջոցով կառավարում ▪ Wi-Fi ▪ Ձայնային տեղեկացում ▪ LiDAR լազերային նավիգացիոն համակարգ ▪ Կրկնակի լազեր և տեսախցիկ ▪ Ժամանակացույց ▪ Մաքրման տեսակի կարգավորման ռեժիմ
Կիրառական տարածքներ
▪ Ցանկացած հարթ մակերեսների մաքրում, ինչպիսիք են՝ մանրահատակը, լամինատը, խցանը, քարը, լինոլեումը կամ PVC- ն ▪ Քիչ խավով գորգապատ հատակների մաքրում

You may also like…

Կարծիքներ

Կարծիքներ դեռ չկան։

Be the first to review “RCV 5”

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով