SKU: 1.100-240.0

340,000.00 դրամ

+
Կատեգորիաներ․ ,
Նկարագրություն

Հուսալի և դիմացկուն Puzzi 8/1 լվացող փոշեկուլը՝ փափուկ կահույքը մաքրելու և տեքստիլ մակերեսներից բծերը հեռացնելու համար, տպավորում է մաքրման գերազանց արդյունքներով և բարձր տնտեսական արդյունավետությամբ: Կոմպակտ սարքը ցողում է լվացքի լուծույթ, որը խորը թափանցում է տեքստիլ ծածկույթի կառուցվածքի մեջ, որից հետո այն հավաքում է մանրաթելերից անջատված կեղտի հետ միասին։ Բարձր ներքաշման հզորությունը ապահովում է տեքստիլ մակերևույթների արդյունավետ չորացում, ինչը թույլ է տալիս դրանք արագորեն նորից շահագործման հանձնել: Սա այն դարձնում է իդեալական հյուրանոցների և ռեստորանների պրոֆեսիոնալ մաքրման, ինչպես նաև մեքենաների ինտերիերը մաքրելու համար: Միևնույն ժամանակ, փափուկ կահույքի կարճ վարդակը, որը ներառված է ստանդարտ փաթեթում, հեշտացնում է մաքրումը նեղ տարածքներում: Իր ցածր քաշի և էրգոնոմիկ բռնակի շնորհիվ լվացող փոշեկուլը շատ հեշտ է տեղափոխվում: Աշխատանքի հարմարավետությանը նպաստում են մեծ կոճակները, որոնք կարելի է սեղմել ինչպես ձեռքով, այնպես էլ ոտքով։ Աղտոտված լուծույթի հավաքումն ավելի լավ վերահսկելու համար ապարատի կափարիչը և ներծծող վարդակը պատրաստված են թափանցիկ նյութից:

Առանձնահատկություններ ԵՎ առավելություններ
Մաքրման իդեալական արդյունավետություն
Մաքրման իդեալական արդյունավետություն

Տեքստիլ մակերեսների արդյունավետ խորը մաքրում: Մաքրված առարկաների արագ չորացում և կրկնակի օգտագործում՝ շնորհիվ արդյունավետ խոնավության հավաքման: Արդյունավետ մաքրում տեսանելի արդյունքներով:

Փափուկ կահույքի էրգոնոմիկ կարճ գլխիկ
Փափուկ կահույքի էրգոնոմիկ կարճ գլխիկ

Դուք կարող եք սարքը գործարկել մեկ ձեռքով: Բռնակի գործնական ձևը ապահովում է հարմարավետ բռնում տարբեր դիրքերում:

Փոքր քաշ և ամուր կառուցվածք
Փոքր քաշ և ամուր կառուցվածք

Սարքը մեկ ձեռքով հեշտ կրելու հնարավորություն։ Սարքի լավ մտածված դիզայնը երաշխավորում է երկարատև աշխատանք՝ առանց հոգնածության։ Փոշեկուլի երկար սպասարկման ժամկետը երաշխավորում է նրա շահագործման բարձր շահութաբերությունը:

Անջատվող 2-ը 1-ում բաք մտածված դիզայնով▪ Մաքուր ջրի բաքի արագ և հեշտ լիցքավորում:
▪ Կեղտոտ ջրի հեշտ ու արագ դատարկում
▪ Պարզ գրաֆիկական լուծումներ բաքի վրա՝ օգտագործման առավելագույն հեշտության համար:
Երկու մեծ կոճակներով հարմարավետ օգտագործում▪ Միացնելու կամ անջատելու համար կռանալու կարիք չկա
▪ Մեկ փուլով մաքրում՝ ցողում և ներքաշում մեկ գործողությամբ
▪ Երկու փուլով մեթոդ. մանրաթելերի մշակում մաքրող լուծույթով, պահպանվում է ազդեցության ժամանակը, որին հաջորդում է խոնավության հավաքումը:
Խոշոր հետևի անիվներ և 360° պտտվող առջևի ակեր▪ Հեշտ մանևրում նույնիսկ անհարթ մակերեսների վրա:
▪ Բարձր մանևրություն և մաքրման հարմարավետություն
Մալուխի բացվող կեռիկ▪ Ցանցային մալուխի անվտանգ պահպանման համար
▪ Մալուխը չվնասելու լուծում
Մաքուր ջրի համար մեծ տարա▪ Մաքուր ջրի բաքը հեշտ է լիցքավորել
▪ Երևում լցվող ջրի մաքսիմալ չափը
▪ Օգտագործման ժամանակ ջուրը մեջից չի թափվում
Փափուկ կահույքի գլխիկի հարմարանք▪ Գլխիկը միշտ ձեռքի տակ է
▪ Տեղափոխման ժամանակ հուսալի պահպանում
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

Տեխնիկական տվյալները

Չափսեր 524 × 332 × 442 cm
Մաքս․ մակերեսային աշխատանքի կատարումը( մ²/ժ )

12-18

Օդի հոսքը (լ / վ)

71

Ճնշում (մԲար/կՊա)

270 / 27

Լվացող միջոցների հոսքի արագություն (լ / րոպե)

1

Ցողման ճնշում (բար)

1

Բաքի ծավալներ մաքուր/կեղտոտ ջրի համար (լ)

8 / 7

Տուրբինային հզորություն (Վ)

1200

Պոմպի հզորություն (Վտ)

40

Էլեկտրական ցանցի պարամետրեր(~/Վ/Հց)

1 / 220 – 240 / 50 – 60

Զուտ քաշ (կգ)

8.6

Կշիռը (փաթեթավորման հետ) (կգ)

11.4

Աքսեսուարներ

▪ Ցանցային մալուխ՝ 7,5մ ▪ Փափուկ կահույքի փոքր գլխիկ ձեռքի բռնակով ▪ Ներքաշող խողովակ 2,5 մ ▪ Փափուկ կահույքի գլխիկի հարմարանք ▪ Հատակի գլխիկի բռնակ ▪ 2ը 1ում ջրի բաք մաքուր և կեղտոտ ջրի համար ▪ Խողովակ 1 հատ
Գործառնական հրահանգներ
Արտադրանքի մասին
Ներբեռնել
Օգտագործողի ձեռնարկ
Ներբեռնել
Օգտագործողի ձեռնարկ
Ներբեռնել
Կիրառական տարածքներ
Փափուկ կահույքի խորը մաքրման համար Տեքստիլ մակերեսների մաքրում Մեքենայի կտորից նստատեղերի խորը մաքրում
Տեսանյութեր

Կարծիքներ

Կարծիքներ դեռ չկան։

Be the first to review “Puzzi 8/1”

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով