Պատուհանների մաքրման հեղափոխություն՝ Ինչո՞ւ է անհրաժեշտ պատուհան մաքրող սարք
Մաքուր պատուհանները տան կամ գրասենյակի տեսքի ամենակարևոր տարրերից են։ Դրանք բացում են տարածքը, ներս թողնում բնական լույսը և ստեղծում մաքրության ու թարմության զգացում։ Սակայն պատուհանների մաքրումը միշտ էլ համարվել է ամենախուսափելի ու դժվար գործերից մեկը․ ջուրը, օճառը, կտորները և անընդհատ կրկնվող «շերտերը» հաճախ ստիպում են հրաժարվել կատարելապես մաքուր ապակիներից։
Այս խնդիրն այսօր լուծվում է տեխնոլոգիայի միջոցով՝ առօրյայում ժամանակակից պատուհան մաքրող սարք ինտեգրելով։ Որակյալ սարքը խնայում է ժամանակ, ջանք ու էներգիա և ձեր փոխարեն կատարում ապակիների լվացման աշխատանքը։
Պատուհանների մաքրումն այսօր
Եթե բնակարանում կամ գրասենյակում կարևորում եք ապակիների մաքրությունը, սակայն չունեք բավական ժամանակ կամ ցանկություն այդ մաքրությունը պահպանելու համար, ապա կարող եք ձեռք բերել նոր սերնդի ապակի մաքրող սարք գերմանական Կերխեր ապրանքանիշից։
Մի փոքր Կերխեր ապրանքանիշի մասին
Գերմանական Կերխեր ապրանքանիշը տարիներ շարունակ համարվում է մաքրման տեխնիկայի համաշխարհային առաջատարներից մեկը իր հուսալիությամբ, արդյունավետությամբ և բարձր ինժեներական ստանդարտներով։ Հայաստանում բրենդի պաշտոնական ներկայացուցիչը Kärcher Armenia-ն է, որն ապահովում է ինչպես կենցաղային, այնպես էլ պրոֆեսիոնալ սարքերի ամբողջական տեսականի։
Ընկերության սրահներում ներկայացված են մաքրման առաջատար լուծումներ՝ սկսած փոշեկուլներից և բարձր ճնշման սարքերից մինչև պատուհան մաքրող սարքեր։ Բոլոր մոդելներն անցնում են որակի խիստ վերահսկում և համապատասխանում են միջազգային անվտանգության և արդյունավետության չափանիշներին։
Kärcher Armenia-ն տրամադրում է նաև պաշտոնական երաշխիք, սպասարկում և տեխնիկական աջակցություն յուրաքանչյուր հաճախորդի համար։
Կերխեր աշպանքանիշի պատուհան մաքրող սարքերը
Հայաստանում ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ Kärcher Armenia-ից կարող եք ձեռք բերել պատուհան մաքրող սարքերի երկու տեսակ, որոնցից յուրաքանչյուրը համալրված է սեփական պարամետրերով և առավելություններով։
Մոդել WVP 10 *EU
Այս մոդելը պրոֆեսիոնալ սարք է և նախատեսված է ցանկացած հարթ մակերևույթի համար, այդ թվում՝ պատուհանների։ WVP 10-ը տարբերվում է իր բարձրորակ կառուցվածքով և հզոր շարժիչով, որն ապահովում է շատ ավելի ուժեղ ներքաշում, քան նմանատիպ մոդելները։ Արդյունքում դուք ստանում եք կատարյալ մաքուր մակերես առանց բծերի։
Սարքի նախագծման մեջ ուշադրություն է դարձվել նույնիսկ մանրուքներին․ մեխանիկորեն կարգավորվող բաժանիչը թույլ է տալիս հեշտությամբ մաքրել անկյունները, իսկ 200 մլ տարողությամբ ջրի տարան բավարար է երկարատև աշխատանքի համար։ Այն հեշտությամբ դատարկվում է և կարող է լվացվել նույնիսկ սպասք լվացող մեքենայում։
WVP 10 փաթեթում ներառված է այն ամենն, ինչ ձեզ հարկավոր է՝ մարտկոց՝ 30 րոպե անընդմեջ աշխատանքի համար, լիցքավորիչ, ցողացիր շիշ և միկրոֆիբրայից պատրաստված մաքրող կտոր։
Արդյունքում ստանում եք մաքրման գործընթաց, որը ոչ միայն արագ և արդյունավետ է, այլև հաճելի։ Այլևս ոչ մի հոգնեցուցիչ աշխատանք․ պարզապես փայլուն մակերեսներ առանց ջանքի։
Մոդելի պարամետրերը
Հարմարավետությունը և արդյունավետությունն ամեն մանրուքի մեջ են։ Մոդելն ունի 280 մմ կլանող կցորդ, և կարող եք մեկ անցումով մաքրել մակերեսը՝ խնայելով ձեր ժամանակը։ Սարքը գործում է շարժական լիթիում-իոնային մարտկոցով, որի լիցքավորումը տևում է մոտ 180 րոպե, իսկ աշխատանքային տևողությունը մեկ լիցքավորմամբ՝ մինչև 35 րոպե։ Սա բավարար է մի քանի պատուհան կամ սալիկային հատված առանց ընդհատումների մաքրելու համար։ Կայուն աշխատանքն ու հզոր ներքաշումը պայմանավորված են 3.7 Վ լարման մարտկոցով։
Մոդել WVP 10 Adv
WVP 10 մարտկոցով աշխատող փոշեկուլը ստեղծված է պատուհանների, սալիկների, հայելիների, ցուցափեղկերի և ցանկացած հարթ մակերևույթի արագ ու հեշտ մաքրման համար՝ ապահովելով փայլուն և առանց բծերի արդյունք։ Այն հարմար է թե՛ հորիզոնական, թե՛ ուղղահայաց օգտագործման համար։
Սարքի բարձր արդյունավետության գաղտնիքը թաքնված է նրա հզոր շարժիչում, որն ապահովում է ավելի մեծ ներծծման ուժ՝ համեմատած նմանատիպ մոդելների հետ։ Այսպիսով, մաքրությունը դառնում է ոչ միայն արագ, այլև արդյունավետ։ Անկյունների մաքրությունն էլ կատարվում է առավել ճշգրիտ՝ մեխանիկորեն կարգավորվող բաժանիչի միջոցով։
WVP 10-ը գործում է մարտկոցով, ինչը նշանակում է՝ դուք կարող եք ազատորեն շարժվել առանց լարերի սահմանափակման։ Այն միաժամանակ թեթև է և ամուր՝ հեշտ օգտագործման և երկարատև աշխատանքի համար։ Սարքն ունի 200 մլ տարողությամբ ջրի տարա, որը կարելի է հեշտությամբ դատարկել և լվանալ։
Փաթեթում ներառված են անհրաժեշտ բոլոր աքսեսուարները՝ մարտկոց (մինչև 30 րոպե աշխատանք), լիցքավորիչ, մաքրող հեղուկի շիշ և միկրոֆիբրայից պատրաստված կտոր՝ հարթ մակերևույթները փայլուն մաքրելու համար։
Մաքրությունը պահանջում է ոչ միայն ջանք, այլև վստահելի տեխնիկա։ Kärcher Armenia-ն ներկայացնում է հենց այդպիսի լուծումներ՝ համատեղելով գերմանական ինժեներական մտքի ճշգրտությունը և ժամանակակից դիզայնը։
Վստահե՛ք ձեր միջավայրի մաքրությունը միայն պրոֆեսիոնալ ու ժամանակակից լուծումներին։
Ընկերության հետ կապ հաստատել կարող եք ձեր իսկ նախընտրած տարբերակով։ Մենք հասանելի ենք Տիգրան Մեծ պող. 76, Աբովյան փ. 22, Գյումրի, Ալեք Մանուկյան փ. 1, Վանաձոր, Տիգրան Մեծ փ. 16 հասցեներում։ Կարող եք զանգահարել +374 41 255066 հեռախոսահամարով կամ կապ հաստատել մեր պաշտոնական կայքի միջոցով՝ https://karchershop.am/