Փոխհատուցման քաղաքականություն

Պատշաճ որակի ապրանքի վերադարձի և փոխարինման քաղաքականություն

Հաճախորդի բավարարվածությունն առաջնային է «Կերխեր» ՍՊ ընկերությունում։
«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան՝ սպառողների կողմից
«Կերխեր» ՍՊ ընկերությունից ձեռք բերված պատշաճ որակի ապրանքների վերադարձի և փոխանակման մասով
գործում են հետևյալ պայմանները․


Ապրանքների Վերադարձ և Փոխանակում

   Գնված ապրանքի վերադարձը կամ փոխանակումն իրականացվում է «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի (https://www.arlis.am/hy/acts/209913) 23-րդ հոդվածի 1-ին կետի սահմանված կարգով (14 օրվա ընթացքում), եթե՝ պահպանված են
ապրանքատեսակի՝

  • Արտաքին տեսքը պահպանված է,

  • Սպառողական հատկությունները պահպանված են,

  • Սարքը չի շահագործվել, և պահպանված են սարքի տուփը, տեխնիկական և շահագործման մասին տեղեկատվություն պարունակող գրքույկները, ինչպես նաև գնորդին փոխանցված երաշխիքային և դրամարկղային կտրոնները։

Գնված ապրանքը ենթակա չէ վերադարձման կամ փոխանակման օրենքներով, ՀՀ կառավարության որոշումներով և այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերում։ ՀՀ Կառավարության 2002 թվականի հունվար 30-ի թիվ 77 որոշմամբ հաստատված է նմանօրինակ ապրանքներով փոխարինելու կամ վերադարձնելու ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային
ապրանքների անվանացանկը՝ https://www.arlis.am/hy/acts/112738

Դուք չեք կարող վերադարձնել կամ փոխարինել պատշաճ որակի ապրանքները․
1. Եթե ապրանքը պատրաստվել կամ առաքվել է Ձեր կողմից ներկայացված հատուկ պահանջների
համաձայն կամ անհատականացված ապրանք է եղել։
2. Եթե ապրանքն ունի տեսանելի, ջնջված, վնասված կամ անընթեռնելի անհատական սերիական
համարներ։
3. Եթե ապրանքը ֆիզիկապես վնասվել է ոչ ճիշտ շահագործման, պահպանման, հարվածների,
պատահարների կամ այլ հանգամանքների պատճառով։
4. Եթե ապրանքն օգտագործվել է կամ այլևս սկզբնական վիճակում չի գտնվում (օրինակ՝
պատռված փաթեթավորում, վնասված պիտակներ)։
5. Նորմատիվ իրավական ակտերով նախատեսված մնացած այն դեպքերում, երբ ապրանքը ենթակա
չէ վերադարձման կամ փոխարինման։

Ապրանքների վերադարձի և փոխարինման ընթացակարգը․
Ապրանքը վերադարձնելու կամ փոխարինելու համար խնդրում ենք ապրանքը ստանալուց հետո՝ 14 օրվա
ընթացքում, կապ հաստատել (+37441255063) հաճախորդների սպասարկման բաժնի հետ։
Անհրաժեշտ կլինի ներկայացնել գնված ապրանքը (այդ թվում՝ պատկանելիքները և փաթեթավորումը), դրա
կապարակնիքները, ապրանքային պիտակները (գնման պահին առկայության դեպքում) և գնումը հավաստող
ապացույցը (ստացական կամ հաշիվ-ապրանքագիր)։
Վերադարձի դեպքում գումարը կվերադարձվի սկզբնական վճարման մեթոդով՝ վերադարձի
իրականացումից հետո (կանխիկ վճարված լինելու դեպքում՝ անմիջապես)։

Փոխարինման դեպքում՝ եթե փոխարինվող և սկզբնապես գնված ապրանքների միջև առկա է գնային
տարբերություն, և վաճառողի մոտ ծագում է նշված տարբերությունը սպառողին վերադարձնելու
պարտականություն, տարբերության գումարը կվերադարձվի սկզբնական վճարման մեթոդով՝ փոխարինման
իրականացումից հետո (կանխիկ վճարված լինելու դեպքում՝ անմիջապես)։
Փոխարինման դեպքում՝ եթե փոխարինվող և սկզբնապես գնված ապրանքների միջև առկա է գնային
տարբերություն, և սպառողի մոտ ծագում է նշված տարբերությունը վաճառողին վճարելու պարտականություն,
տարբերության գումարը սպառողը վճարում է փոխարինման իրականացման պահին։