T 8/1 L չոր մաքրության համար նախատեսված փոշեկուլը տպավորում է իր ամուր դիզայնով, տեղափոխման համար նախատեսված էրգոնոմիկ ուսագոտով և չափազանց թեթև քաշով։
T 8/1 L չոր մաքրության համար նախատեսված փոշեկուլը մասնագետներին առաջարկվող այնպիսի սարք է, որը նախագծվել է հատկապես նրանց կարիքները բավարարելու համար։ Շնորհիվ ամուր ու դիմացկուն դիզայնի, հզորության և տեղափոխման համար նախատեսված էրգոնոմիկ ուսագոտու, այս սարքն ապահովում է գերազանց կատարողականություն ցանկացած շինհրապարակում։ Այս փոշեկուլի չափազանց թեթև քաշն ապահովում է ոչ միայն դյուրին տեղափոխությունը, այլ նաև այնպիսի աշխատանքների կատարումը, որոնք ծանր սարքերը մասնակի են կատարում, օրինակ՝ սանդուղքների կամ աստիճանների վրա։ Այս սարքի զտիչի հավաստագիրը (L) նշանակում է, որ այն կարելի է օգտագործել նաև փոշոտ միջավայրում։ Առավելություններից է նաև հենց սարքի վրա աքսեսուարների համար նախատեսված ապահով պահոցի առկայությունը։
Տեխնիկական տվյալներ
Լարում (Փհ/Վ/Հց)
|
1 / 220 - 240 / 50 - 60
|
Վակուում (մԲար/կՊա)
|
235 / 23.5
|
Օդի հոսք (լ/վրկ)
|
40
|
Անվանական հզորություն (Վտ)
|
850
|
Տարայի ծավալ (լ)
|
8
|
Տարայի նյութ
|
պլաստիկ
|
Ստանդարտ անվանական լայնություն ( )
|
ID 35
|
Մալուխի երկարություն (մ)
|
7.5
|
Ձայնային ճնշման մակարդակ (դԲ(Ա))
|
62
|
Գույն
|
անտրացիտ
|
Քաշն առանց աքսեսուարների (կգ)
|
3.5
|
Քաշը, ներառյալ փաթեթավորումը (կգ)
|
5.7
|
Չափսեր (Ե x Լ x Բ) (մմ)
|
375 x 285 x 320
|
Աքսեսուարներ
■ Կլանող փողրակ, 2 մ
|
■ Կոր կցորդ, պլաստիկ
|
■ Կլանող խողովակներ, 2 հատ, 480 մմ, չժանգոտվող պողպատ
|
■ Հատակի համար նախատեսված փոփոխվող կցորդ
|
■ Նեղ հատվածների համար նախատեսված կցորդ
|
■ Ֆիլտր-պարկ 1 հատ, ֆլիսե
|
■ Շարժիչի պաշտպանիչ զտիչներ
|
■ Բազմակի օգտագործման զամբյուղաձև զտիչ, ֆլիսե
|
■ Տեղափոխման համար նախատեսված ուսագոտի
|
■ Տարայի նյութը՝ պլաստիկ
|
■ Աքսեսուարների ներկառուցված պահոց
|
Առանձնահատկություններ և առավելություններ
Տեղափոխման համար նախատեսված էրգոնոմիկ ուսագոտի
Հնարավոր է դարձնում այս թեթև սարքի հեշտ տեղափոխումն ու թույլ է տալիս աշխատել օրինակ աստիճանների վրա։
Աքսեսուարների ապահով պահեստավորման տարբերակներ
Աքսեսուարները պահվում են սարքի հետևի հատվածում, իսկ փողրակն ու էլեկտրական մալուխն ապահով ամրացվում են։
Այս սարքը կարելի է հեշտությամբ բարձրացնել աստիճաններով կամ երկար ճանապարհ տանել։