Պատուհանների և այլ մակերևույթների համար նախատեսված WVP 10 մարտկոցով աշխատող փոշեկուլն ապահովում է մաքրության գերազանց արդյունք, հարմար է օգտագործման համար ու հնարավոր է մաքրել նույնիսկ գլխավերևում գտնվող հատվածները: Այս սարքը նախատեսված է ցանկացած տեսակի հարթ մակերևույթի համար՝ պատուհաններից մինչև սալիկներ:
Պատուհանների և այլ մակերևույթների համար նախատեսված WVP 10 պրոֆեսիոնալ փոշեկուլն աշխատում է մարտկոցով, թեթև է ու ամուր: Այս սարքը տպավորում է իր բարձրորակ բաղադրիչներով, ինչպես օրինակ բարձր արագություն ունեցող շարժիչը, որն ապահովում է ներքաշման առավել մեծ հզորություն, համեմատած այլ նմանատիպ սարքերի հետ: Արդյունքում ստացվում է առանց բծերի մակերես (պատուհաններ, սալիկներ, հաելիներ, ցուցափեղկեր, վաճառասեղաններ և ցանկացած այլ հարթ մակերևույթ): Թե՛ հորիզոնական, թե՛ ուղղահայաց և թե՛նույնիսկ գլխավերևում գտնվող հատվածների համար այս սարքն ապահովում է գերազանց մաքրություն: Կարևոր է նաև անկյունների մաքրությունը, որն իրականացվում է մեխանիկորեն կարգավորվող բաժանիչի միջոցով: Կեղտոտ ջրի համար նախատեսված 200 մլ տարողությամբ բաքը բավարար է երկարատև աշխատանքի համար, հեշտ ու արագ դատարկվում է ու կարող է լվացվել աման լվացող մեքենայում: Հավաքածուի մեջ ներառված են մարտկոցը (30 րոպե աշխատաժամանակ), մարտկոցի համապատասխան լիցքավորիչը, ցողացիր շիշը և միկրոֆիբրայից մաքրող կտորը:
Տեխնիկական տվյալներ
Կլանող կցորդի աշխատանքային լայնությունը (մմ)
|
280
|
Կեղտոտ ջրի տարայի ծավալը (մլ)
|
200
|
Մարտկոցի լիցքավորման ժամանակը (րոպե)
|
180
|
Մարտկոցի աշխատաժամանակը (րոպե)
|
35
|
Մարտկոցի տեսակը
|
շարժական լիթիում-իոնային մարտկոց
|
Մարտկոցի լարում (Վ)
|
3.7
|
Գույն
|
անտրացիտ
|
Քաշն առանց աքսեսուարների (կգ)
|
1
|
Քաշը, ներառյալ փաթեթավորումը (կգ)
|
2
|
Քաշը, ներառյալ մարտկոցը (կգ)
|
1
|
Չափսեր (Ե x Լ x Բ) (մմ)
|
280 x 130 x 335
|
Աքսեսուարներ
■ Մակերևույթի մաքրման խտանյութ՝ CA 30 R (1 × 500 մլ)
|
■ Ցողացիր շիշ (500 մլ)
|
■ Միկրոֆիբրայից պատրաստված մաքրող կտոր տան համար, 1 հատ
|
■ Մարտկոց
|
■ Մարտկոցի լիցքավորիչ
|
■ Կեղտոտ ջրի բաք, 200 մլ
|
■ Կեղտի քերիչ
|
■ Կլանող կցորդի լայնությունը, 280 մմ
|
Առանձնահատկություններ և առավելություններ
Թեթև, էրգոնոմիկ և ունիվերսալ
Համապատասխանում է ցանկացած տեսակի հարթ մակերեսների համար, այդ թվում հորիզոնական, ուղղահայաց ու նույնիսկ գլխավերևում գտնվող հատվածների համար: Օգտագործման դյուրինությունն ու հարմարավետությունն ապահովվում է ռետինապատ բռնակի շնորհիվ:
Շարժական, փոխարինվող մարտկոց
Լիցքավորման մակարդակը ցուցադրվում է միցման/անջատման անջատիչի վերևում տեղակայված 3 LED լույսերի միջոցով:
Եզրերի հարմարավետ մաքրություն
Մեխանիկորեն կարգավորվող բաժանիչի շնորհիվ նույնիսկ եզրերի մոտ բծեր չեն մնում:
Կեղտոտ ջրի համար նախատեսված բաքի մեծ ծավալ
- Ընդմիջումների համար անհրաժեշտ ժամանակը կրճատվում է շնորհիվ բաքն արագ դատարկելու հնարավորության, այսպիսով բարձրանում է աշխատանքի արդյունավետությունը:
- Ապահովվում է աշխատանքի համար նախատեսված ժամանակի առավել արդյունավետ օգտագործում: