Ինչպես մաքրել կահույքը, բազմոցները և ներքնակները տանը Karcher-ի սարքավորումներով
Փափուկ կահույքն ու ներքնակները տան ամենաշատ օգտագործվող և սիրելի իրերից են, սակայն դրանք նաև ամենաարագն են կլանում փոշին, թափված հեղուկներն ու տհաճ հոտերը։ Ժամանակի ընթացքում սովորական չոր մաքրումը բավարար չի լինում, քանի որ կեղտն ու ալերգենները նստում են գործվածքի խորքային շերտերում։ Շատերի մոտ հարց է առաջանում, թե ինչպես մաքրել բազմոցը տանը այնպես, որ այն չվնասվի, բայց միևնույն ժամանակ ստացվի կատարյալ արդյունք։ Մենք առաջարկում ենք պրոֆեսիոնալ լուծումներ, որոնց շնորհիվ փափուկ կահույքի խնամքը դառնում է պարզ, արագ և մատչելի։
Քայլ 1. Բազմոցների և գործվածքների խորքային լվացում․ Բազմոցի մաքրում տանը
Երբ խոսքը վերաբերում է հետքերի, կենդանիների մազերի կամ փոշու հեռացմանը, լավագույն տարբերակը Karcher-ի քիմմաքրման սարքերն են: Շնորհիվ հատուկ ներքաշման տեխնոլոգիայի՝ բազմոցի մաքրումն այլևս չի պահանջում ֆիզիկական ծանր ջանքեր։
Սարքը ճնշման տակ գործվածքի մեջ մղում է ջուրը և հատուկ լվացող միջոցի խառնուրդը, որը վայրկյանների ընթացքում քայքայում է նույնիսկ ամենահին կեղտը։ Այնուհետև հզոր ներքաշող համակարգը ետ է քաշում ամբողջ կեղտոտ ջուրն առանձին տարայի մեջ։ Այսպիսով, փափուկ կահույքի մաքրում Karcher-ով իրականացնելիս դուք ոչ միայն թարմացնում եք կտորի գույնը, այլև ազատվում եք մանրաթելերի խորքում թաքնված փոշու տիզերից։ Բացի այդ, հատուկ ծայրակալների շնորհիվ խոնավության մնացորդային տոկոսը նվազագույն է, և կահույքը չորանում է շատ արագ։
Քայլ 2. Ներքնակների խնամք և ախտահանում առանց ավելորդ խոնավության
Ներքնակները մեր առողջ քնի գրավականն են, սակայն դրանք պահանջում են առանձնահատուկ մոտեցում։ Քանի որ ներքնակը չի կարելի չափից ավելի թրջել, ներքնակի մաքրում տանը տարբերակը կատարյալ է իրականացնել VCH 4 UVClean սարքի օգնությամբ։ Այն նախատեսված է ներքնակների, բարձերի և այլ տեքստիլ մակերեսների խորքային ու հիգիենիկ մաքրման համար։ Այն համատեղում է պտտվող գլանակի հզոր տատանումը, ներքաշման ուժն ու UV-C լույսը, ինչի շնորհիվ արդյունավետորեն հեռացնում է մանրաթելերի մեջ թաքնված կեղտն ու ալերգենները։ Այս տեխնոլոգիան ոչնչացնում է մանրէների ու տիզերի 99.9%-ը՝ ապահովելով առողջ քուն նույնիսկ ալերգիա ունեցող անձանց համար։
Ինչո՞ւ գնել Karcher-ի պաշտոնական խանութ-սրահներից
Գործվածքները չվնասելու և լավագույն արդյունք ստանալու համար հիշե՛ք, որ կահույքի մաքրում պետք է իրականացվի միայն օրիգինալ և երաշխավորված սարքավորումներով։ Այցելելով karchershop.am կայքը կամ պաշտոնական խանութ-սրահներ՝ դուք կստանաք.
-
Պրոֆեսիոնալ խորհրդատվություն ձեր կահույքի գործվածքին համապատասխան սարքի և աքսեսուարների ընտրության հարցում,
-
Գերմանական օրիգինալ տեխնիկայի լայն տեսականի,
-
Պաշտոնական երաշխիք և հետերաշխիքային սպասարկում մասնագիտացված կենտրոնում,
-
Օրիգինալ խնամքի միջոցների և լրացուցիչ ծաղիկ-ծայրակալների մեծ ընտրանի։
Այլևս կարիք չկա անհանգստանալու, թե ինչպես մաքրել բազմոցը տանը կամ ինչպես իրականացնել ներքնակի մաքրում տանը։ Karcher-ի նորարարական տեխնոլոգիաների օգնությամբ ձեր տան կահույքը միշտ կունենա նորի տեսք, կպահպանի իր թարմությունը և կապահովի առողջ ու մաքուր միջավայր ձեր ընտանիքի համար: