Պրոֆեսիոնալ Սարքավորումների Սպասարկման Հայտ
Մեր սպասարկման մասնագետներն ապահովում են արագ և արդյունավետ սպասարկում անմիջապես տեղում։ Հարցերի կամ անսարքությունների հայտնաբերման և վերացման անհրաժեշտության դեպքում մեր սպասարկման բաժինը պատրաստ է արագ օգնել Ձեզ։
Խնդրում ենք տրամադրել՝
- Սարքի ճշգրիտ անվանումը, ապրանքային համարը և սերիական համարը։
- Անսարքության բնույթը։
- Անսարքության հավանական պատճառը, եթե հայտնի է։
Ապրանքային և սերիական համարները կարող եք գտնել սպասարկման պիտակի կամ տվյալների ցուցանակի վրա։ Պիտակները փակցված են սարքի տեսանելի հատվածում։ Սարքի անվանումը նշված է հենց սարքի վրա կամ տվյալների ցուցանակին, որը կարող է տեղակայված լինել, օրինակ, սարքի հետևի կամ ստորին հատվածում կամ կորպուսի ներսում։
Երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում ստանալու համար լրացրեք ստորև ներկայացված հայտի ձևը կամ ներբեռնեք հայտի ձևը և ուղարկեք այն էլեկտրոնային փոստով՝ tatev.martirosyan@karcher.com հասցեին։
Կերխերն ամբողջ աշխարհում հայտնի է իր արտադրանքի բարձր որակով։ Ընկերությունը մշտապես կատարելագործում է արտադրական գործընթացները՝ ներդնելով նորագույն տեխնոլոգիաներ և նորարարական լուծումներ՝ միաժամանակ պահպանելով որակի և շրջակա միջավայրի պահպանության ամենաբարձր չափանիշները։
Նույն բարձր չափանիշները կիրառվում են նաև Կերխերի օրիգինալ պահեստամասերի նկատմամբ՝ ապահովելով այն որակն ու հուսալիությունը, որոնք ակնկալում եք Կերխեր ապրանքանիշից։
Որտեղից գնել Kärcher-ի պահեստամասեր
Կերխերի սարքավորումների օրիգինալ պահեստամասերն ու աքսեսուարները կարող եք ձեռք բերել Կերխերի պաշտոնական կենտրոններից կամ մեր առցանց խանութից։
Պահեստամաս պատվիրելու կամ Ձեր Կերխերի սարքի համար անհրաժեշտ դետալն ընտրելու համար օգտվեք կապի հետևյալ եղանակներից․
- Լրացրեք Պահեստամասերի պատվերի ձևը։
- Գրեք մեզ՝ tatev.martirosyan@karcher.com։
- Զանգահարեք՝ +374 41 255063։
Հայաստանում պահեստում առկա են Կերխերի մաքրող սարքավորումների պահեստամասերի տեսականու մինչև 90%-ը։ Եթե անհրաժեշտ պահեստամասը Հայաստանում առկա չէ, կարող ենք կազմակերպել դրա արագ առաքումը Գերմանիայից՝ Փոստային ծառայությունների միջոցով։ Պատվերն իրականացվում է կանխավճարով։
Կերխերի սարքավորումների սպասարկման կամ վերանորոգման համար դիմեք Հայաստանում գործող Կերխերի սպասարկման կենտրոն։