Չափազանց թեթև ու ամուր, շնորհիվ նորարարական EPP նյութերի։ Kärcher ընկերության հզոր, դիմացկուն, անլար ու ուսապարկի ձև ունեցող BVL 5/1 Bp փոշեկուլը նախատեսված է ամենանեղ հատվածներում մաքրություն կատարելու համար։ քների համար։
Մեր չափազանց թեթև, հզոր, մարտկոցով աշխատող ու ուսապարկի ձև ունեցող BVL 5/1 Bp փոշեկուլն առաջինն է, որ նորարարական EPP նյութերի շնորհիվ կշռում է ընդամենը < 4.6 կգ (մեջքին կրելու համար նախատեսված հատվածի ծանրությունը), որը սակայն օգտագործվող հումքի շնորհիվ չափազանց ամուր ու դիմացկուն է։ 500 Վտ հզորությամբ, մարտկոցի երկար աշխատաժամանակով և 5լ տարողությամբ տարայով այս ուսապարկի ձև ունեցող փոշեկուլը գերազանց ընտրություն է ցանկացած նեղ հատվածում մաքրություն իրականացնելու համար, լինի կինոթատրոն, օդանավ, ավտոբուս, գնացք, գրասենյակ կամ նույնիսկ աստիճաններ։ Մեջքին կրելու համար նախատեսված էրգոնոմիկ կորպուսը ու դյուրին շահագործումը, ինչպես նաև աջլիկ ու ձախլիկ օգտագործողների համար նախատեսված առանձին դիզայնը այս սարքի օգտագործումը դարձնում են հեշտ ու հարմար։ Վենտիլային էլեկտրական շարժիչը նույնպես չափազանց դիմացկուն է մաշվածության նկատմամբ։ Հավաքածուի մեջ ներառված են տարբեր աքսեսուարներ, իսկ HEPA-14 զտիչը հասանելի է որպես լրացուցիչ աքսեսուար։ Սարքի այս տարբարակը պատվիրելիս խնդրում ենք հիշել, որ հզոր V Kärcher տեսակի մարտկոցն ու մարտկոցը, ինչպես նաև համապատասխան լիցքավորիչը պետք է առանձին պատվիրել։
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
|
Մարտկոց
|
36 Վ մարտկոց
|
|
Տարայի ծավալ (լ)
|
5
|
|
Ձայնային ճնշման մակարդակ (դԲ(Ա))
|
65
|
|
Օդի հոսքը (լ/վ)
|
40
|
|
Անվանական հզորություն (Վտ)
|
500
|
|
Վակուում (մբար/կՊա)
|
223 / 22.3
|
|
Ստանդարտ անվանական լայնություն
|
ID 35
|
|
Պահանջվող մարտկոցների քանակը (հատ)
|
1
|
|
Մարտկոցի մեկ լիցքավորմամբ կատարողականությունը(մ²)
|
մոտ 150 (6.0 Աժ) / մոտ 200 (7.5 Աժ)
|
|
Մարտկոցի մեկ լիցքավորմամբ աշխատաժամանակը (րոպե)
|
eco!efficiency ռեժիմ՝ առավելագույնը 50 (6.0 Աժ) Power ռեժիմ՝առավելագույնը 22 (6.0 Աժ) eco!efficiency ռեժիմ՝ առավելագույնը 64 (7.5 Աժ) Power ռեժիմ՝ առավելագույնը 30 (7.5 Աժ)
|
|
Մարտկոցի լիցքավորման ժամանակը 80% / 100% տոկոսանոց արագ լիցքավորման սարքով (րոպե)
|
44 / 68
|
|
Լիցքավորման հոսանք (Ա)
|
6
|
|
Մարտկոցի լիցքավորիչի համար նախատեսված
|
100 - 240 / 50 - 60
|
|
Գույն
|
սև
|
|
Քաշը՝ առանց աքսեսուարների (կգ)
|
4.7
|
|
Քաշը՝ փաթեթավորմամբ (կգ)
|
6.2
|
|
Չափսեր (Երկարություն × Լայնություն × Բարձրություն) (մմ)
|
220 x 320 x 510
|
Աքսեսուարներ
- eco!efficiency ռեժիմ
- Մեջքին կրելու համար նախատեսված կորպուս
Կիրառական Տարածքներ
- Գերազանց տարբերակ է օդանավեր, ավտոբուսներ ու գնացքներ մաքրելու համար
- Հիանալի տարբերակ է նաև հյուրանոցներ, ռեստորաններ, մանրածախ վաճառքի կետեր, թատրոններ ու կինոթատրոններ մաքրելու համար
- Հարմար է շենքերի սպասարկման աշխատանքներ իրականացնողներին՝ գրասենյակները, միջանցքները և աստիճանները մաքրելու համար։
Առանձնահատկություններ և Առավելություններ
Չափազանց թեթև, անլար, ուսապարկի ձև ունեցող փոշեկուլ
Արտադրված է չափազանց թեթև, նորարարական EPP (վերամշակված պոլիպրոպիլեն) հումքով։ Ապահովում է էրգոնոմիկ աշխատանքն ու հեշտ տեղափոխությունը։
Բարձր նորարարական EPP (վերամշակված պոլիպրոպիլեն)
Չափազանց ամուր և երկարակյաց։ Չափազանց թեթև է ու չի վնասում շրջակա միջավայրը, քանի որ 100 տոկոսով պատրաստված է վերամշակված նյութերից։
Գերազանց էրգոնոմիկա
Մեջքին կրելու համար նախատեսված կորպուսի օգտագործումը հարմար է նույնիսկ երկարատև աշխատանք կատարելիս։ Կառավարման վահանակը, որը դրված է գոտկատեղին կապվող գոտու վրա, հնարավորություն է տալիս հեշտությամբ կառավարել այս սարքի բոլոր գործառույթները։ Կլանող փողրակը կարող է տարբեր կերպ միացվել, կախված նրանից, թե օգտագործողն աջլիկ է թե ձախլիկ։