KM 85/50 R Bp Pack կոմպակտ ու դյուրաշարժ ավլող փոշեկուլի հավաքածուի մեջ ներառված է 2 կողային խոզանակ, մարտկոց, մարտկոցի լիցքավորիչ և այս սարքը տպավորում է աշխատանքային մակերեսի մեծությամբ։
Կոմպակտ և բացառիկ սարք, որը շահագործվում է հեշտությամբ ու բավական մատչելի է։ Մեր KM 85/50 R Bp Pack ավլող փոշեկուլը բոլոր առումներով տպավորիչ է։ Այս բազային մոդելն իր փոքր չափսերի շնորհիվ գերազանց է նեղ, գերբեռնված տարածքների մաքրության համար, այն նաև տպավորում է աշխատանքային մակերեսի մեծությամբ (թե բացօդյա և թե փակ տարածքներում) ու կարող է վստահությամբ ներկայացնել իր ուժը։ Մեքենայի աջ և ձախ կողմերում տեղադրված երկու կողային խոզանակները՝ արագության կարգավորմամբ, փոշու մեծ զտիչը՝ նախատեսված առանց փոշու աշխատանքի համար, հիմնական ավլող խոզանակի վրա տեղադրված մաշվածության ցուցիչը, որը դրսից տեսանելի է, ինչպես նաև մարտկոցն ու մարտկոցի ցուցիչը ներառված են հավաքածուի մեջ։ Տատանվող գլանաձև խոզանակի վերակարգավորման կարիք չկա, քանի որ այն հեռացնում է կեղտը, իսկ հարթ մակերեսին աղբի մնացորդներ չեն մնում։ Տեխնիկական սպասարկման աշխատանքները հեշտությամբ են կատարվում, օրինակ փոշու զտիչը հարմարավետորեն փոխվում է նստատեղից, իսկ հիմնական ավլող խոզանակի փոխարինման համար գործիքներ անհրաժեշտ չեն։ Սարքի լայն բացվող կափարիչի շնորհիվ սարքի ներսում գտնվող բաղադրիչները հեշտությամբ հասանելի են։ Խելացի Home Base համակարգի շնորհիվ հնարավոր է սարքի վրա տանել նաև մաքրության համար նախատեսված այլ պարագաներ։
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
|
Քարշակը
|
հաստատուն հոսանքի շարժիչ
|
|
Շարժիչի հզորություն (Վ/Վտ)
|
24 / 1000
|
|
Շարժիչի տեսակը
|
Էլեկտրական
|
|
Առավելագույն աշխատանքային մակերեսը (մ²/ժ)
|
6510
|
|
Առավելագույն աշխատանքային մակերեսը 2 կողային խոզանակներով (մ²/ժ)
|
6510
|
|
Աշխատանքային մակերեսի լայնությունը (մմ)
|
615
|
|
Աշխատանքային մակերեսի լայնությունը 1 կողային
|
850
|
|
Աշխատանքային մակերեսի լայնությունը 2 կողային խոզանակներով (մմ)
|
1085
|
|
Մարտկոցի հզորությունը (Աժ)
|
115
|
|
Մարտկոցի լարում (Վ)
|
24
|
|
Մարտկոցի աշխատաժամանակը (ժամ)
|
առավելագույնը 2.5
|
|
Աղբաման (լ)
|
50
|
|
Բարձրություններ հաղթահարելու ունակությունը (%)
|
12
|
|
Աշխատանքի արագությունը (կմ/ժ)
|
6
|
|
Ֆիլտրի մակերես (մ²)
|
2.3
|
|
Բեռնվածությունը (կգ)
|
առավելագույնը 90
|
|
Քաշը ներառյալ աքսեսուարները) (կգ)
|
257.1
|
|
Քաշը, աշխատանքի պատրաստ վիճակում (կգ)
|
238
|
|
Քաշը (ներառյալ փաթեթավորումը) (կգ)
|
259.1
|
|
Չափսեր (Երկարություն × Լայնություն × Բարձրություն) (մմ)
|
1350 x 940 x 1170
|
Աքսեսուարներ
- Զտիչի մաքրում ձեռքով
- Զտիչի մեխանիկական մաքրում
- Հիմնական ավլող խոզանակ, տատանվող
- Ներքաշման ծավալի կարգավորում
- Խոշոր աղբի համար նախատեսված կափարիչ
- Դեպի վերև ավլելու սկզբունք
- Քարշակ, առաջադիր
- Քարշակ, հակադիր
- Ներքաշում
- Բացօթյա օգտագործում
- Փակ տարածքներում օգտագործում
- Կողային խոզանակի արագություն, կարգավորվող
- Մարտկոցի ցուցիչ
- Շահագործման ժամանակի հաշվիչ
- Աղբի տարա, շարժական
- Ավլելու գործառույթ, կարող է անջատվել
- Կողային խոզանակ, ավտոմատ կերպով տատանվում է
- Հիմնական ավլող խոզանակի ավտոմատ կարգավորում
- Բազմաֆունկցիոնալ էկրան
- Home Base ամրացման հնարավորություն
Կիրառական Տարածքներ
- Գերազանց է արտադրական սրահների, պահեստների և փոքր լոգիստիկ սրահների մաքրության համար
- Նախատեսված է ավտոկայանատեղերի արագ մաքրման համար։
- Հարմար է նաև արհեստանոցների, դպրոցների, սպասարկման կետերի կամ ավտոմեքենաների վաճառքի կետերի համար
Առանձնահատկություններ և Առավելություններ
Տարայի խելացի կոնցեպտ
2 բաքեր, որոնք հնարավոր է հեշտությամբ հանել ու աղբը դատարկել։ Քանի որ տարան անհարթ եզրեր չունի, աղբը դատարկելուց հետո տարայի մեջ աղբի մնացորդներ չեն մնում։ Աղբի տարայի բռնակների շնորհիվ աղբը դատարկելն առավել հեշտ է դառնում։
Զտման արդյունավետ համակարգ
Պոլիէսթերից պատրաստված հարթ ծալքավոր զտիչ։ Արդյունավետ մաքրություն երկակի քերիչի շնորհիվ։ Շահագործման դիրքից հարմարավետ շահագործում։ Զտիչը հասանելի է լայն բացվող կափարիչի միջոցով, իսկ գործիքների անհրաժեշտություն չկա։
Աշխատանքի վայրում հարմարավետության բարձր մակարդակի նպատակով խելացի էրգոնոմիկա
Օգտագործվող տարրերի խելացի և էրգոնոմիկ ամրացում։ Վարորդի համար նախատեսված նստատեղի կարգավորում առանց որևէ գործիքի օգտագործման։ Ղեկանիվի բարձրության կարգավորման հնարավորություն։