EB 30/1 էլեկտրական ավելն աշխատում է գրեթե անձայն, համալրված է լիթիում-իոնային մարտկոցով և արագ լիցքավորիչով: Այս սարքը տպավորում է կոշտ ու գորգապատ հատակների մաքրության գործում իր արագությամբ և հարմարավետությամբ:
Kärcher ընկերության EB 30/1 անլար էլեկտրական ավելը միանում և անջատվում է ոտքի անջատիչի միջոցով՝ առավելագույն հարմարավետության համար: Այն հիանալի մաքրում է եզրերի մոտ կուտակված կեղտը: Շնորհիվ բարձրության կարգավորման հնարավորությամբ տելեսկոպիկ բռնակի, այս էլեկտրական ավելի բարձրությունը կարող է ցանկացած օգտագործողի համար անհատապես կարգավորվել՝ ապահովելով գերազանց էրգոնոմիկա: Ավելին, այն կարող է ցանկացած ուղղությամբ հեշտությամբ սահել՝ շնորհիվ ներկառուցված կարդանային միացման, իսկ աշխատանքային ընդմիջումների ընթացքում հնարավոր է ուղղահայաց դիրքում կողպել: Առավելություններից է նաև հարթ կոնստրուկցիան (միայն 9 սմ), ինչի շնորհիվ հեշտությամբ մաքրում է կահույքի ու ջեռուցման մարտկոցների տակ ընկած հատվածները: Հզոր լիթիում-իոնային մարտկոցն ապահովում է մոտ 40 րոպե աշխատաժամանակ գորգապատ հատակների դեպքում և մոտ 50 րոպե աշխատաժամանակ կոշտ հատակների մաքրության դեպքում: Ի վերջո, հավաքածուի մեջ ներառված արագ լիցքավորման սարքի միջոցով մարտկոցի ամբողջական լիցքավորման համար երկու ժամից էլ քիչ ժամանակ է պահանջվում:
Տեխնիկական տվյալներ
Աշխատանքային մակերեսի լայնությունը (մմ)
|
300
|
Տարայի ծավալ (լ)
|
1
|
Ձայնային ճնշման մակարդակ (դԲ(Ա))
|
56
|
Լիցքավորման հոսանք (Ա)
|
1.8
|
Մարտկոցի լիցքավորիչի համար նախատեսված էլեկտրամատակարարումը (Վ/Հց)
|
220 - 240 / 50 - 60
|
Մարտկոցի տեսակը
|
Լիթիում-իոնային մարտկոց
|
Լարում (Վ)
|
7.2
|
Մարտկոցի հզորությունը
|
(2.5 Աժ)
|
Մարտկոցի աշխատաժամանակը կոշտ հատակի դեպքում (ր)
|
51
|
Մարտկոցի աշխատաժամանակը գորգի դեպքում (ր)
|
41
|
Գույն
|
անտրացիտ
|
Քաշն առանց աքսեսուարների (կգ)
|
2.8
|
Քաշը ներառյալ փաթեթավորումը (կգ)
|
3.1
|
Չափսեր (Ե x Լ x Բ)(մմ)
|
250 x 300 x 1340
|
Աքսեսուարներ
■ Մարտկոց, 7.2 Վ / 2.5 Աժ հզորությամբ մարտկոց (1 հատ)
|
■ BC 1/1.8 արագ լիցքավորիչ
|
■ Գլանակաձև խոզանակ, ստանդարտ
|
■ Բարձրության կարգավորման հնարավորությամբ տելեսկոպիկ բռնակ
|
■ Աղբի տարա
|
Առանձնահատկություններ և առավելություններ
Հզոր Li-ion մարտկոցը մեկ քայլով հեշտությամբ հանվում ու փոխվում է:
Առանց գործիքի օգտագործման խոզանակի փոխարինում
Գլանակաձև խոզանակն առանց որևէ գործիքի օգտագործման հեշտությամբ հանվում է՝ առավել դյուրին մաքրության համար:
Լիցքավորման համար նախատեսված կարճ ժամանակահատված ու փոխարենը ավելի երկար աշխատաժամանակ: Մարտկոցն ամբողջությամբ լիցքավորվում է առավելագույնը երկու ժամում:
Աղբի տարան հեշտությամբ հանվում ու փոխարինվում է
- Տարան արագ և հեշտ դատարկվում է առանց կեղտի հետ շփման: