Չոր մաքրման համար նախատեսված չափազանց անաղմուկ, դիմացկուն ու էկոլոգիապես մաքուր T 10/1 փոշեկուլը 45%-ով պատրաստված է վերամշակված նյութերից։ Այն ապահովում է ներքաշման գերազանց հզորություն և օգտագործողի համար հարմար դիզայն։
Kärcher ընկերության, չոր մաքրման համար նախատեսված T 10/1 փոշեկուլը 45 տոկոսով պատրաստված է վերամշակված նյութերից, ինչն արտադրական գործընթացի ընթացքում երաշխավորում է ռեսուրսների պահպանումն ու էներգախնայողությունը։ Այս փոշեկուլը տպավորում է ներքաշման առաջնակարգ հզորությամբ, ամրությամբ և գին-կատարողական բացառիկ հարաբերակցությամբ։ Չնայած ներքաշման հզորությանը, T 10/1 փոշեկուլի ձայնային հզորության մակարդակը կազմում է ընդամենը 52(դԲ(Ա)), ինչի հետևանքով էլ այն չափազանց անաղմուկ է ու կարող է օգտագործվել ցերեկային ժամերին մաքրություն կատարելիս, ինչպես նաև աղմուկի նկատմամբ զգայուն տարածքներում։ Այս կոմպակտ սարքն ունի նաև էրգոնոմիկ տեղափոխման համար նախատեսված հարմարավետ, ծալվող բռնակ։ T 10/1 փոշեկուլը դիմացկուն է ու դյուրաշարժ, իսկ տարայի ծավալը կազմում է 10 լ։ Այս սարքի ամրության ու դիմացկունության ապացույցն են հենասարքը, կորպուսը, թափարգելն ու մեծ անիվները։ Մատակարարվող հավաքածուի մեջ ներառված նեղ անցքերի համար նախատեսված կցորդը կարող է պահվել աքսեսուարների ներկառուցված պահոցում, հետևաբար մշտապես հասանելի է։ Հնարավոր է ձեռք բերել նաև HEPA 14 չափազանց արդյունավետ զտիչը։
Տեխնիկական տվյալներ
| Մատակարարման լարումը (Վ/ Հց ) |
220 - 240 / 50 - 60 |
| Վակուում (մբար/կՊա) |
185 / 18 |
| Օդի հոսքը (լ/վ) |
40 |
| Անվանական հզորություն (Վտ) |
585 |
| Տարայի ծավալ (լ) |
10 |
| Տարայի նյութ |
Պլաստիկ՝ վերամշակված նյութով |
| Մալուխի երկարությունը (մ) |
12 |
| Ձայնային ճնշման մակարդակ (դԲ(Ա)) |
52 |
| Քաշը՝ առանց աքսեսուարների (կգ) |
6,6 |
| Քաշը՝ փաթեթավորմամբ (կգ) |
9,8 |
| Չափսեր (Երկարություն x Լայնություն x Բարձրություն) (մմ) |
430 x 255 x 370 |
Աքսեսուարներ
■ Տարայի նյութ՝ վերամշակված նյութերից պատրաստված պլաստիկ
■ Մալուխի հավաքման խելացի համակարգ
■ Էլեկտրական մալուխ, ստանդարտ
■ Ծալվող էրգոնոմիկ բռնակ
■ Հատակի կցորդի համար նախատեսված կայանման դիրք
■ Աքսեսուարների ներկառուցված պահոց
Առանձնահատկություններ և Առավելություններ
Էկոլոգիապես մաքուր ու ամուր․ 45%-ով պատրաստված է վերամշակված նյութերից։
Արտադրություն․ հումքի ու էներգիայի օգտագործման կրճատում։ Վերամշակված նյութերի օգտագործումը կրճատում է CO₂-ի արտանետումները։
Անաղմուկ, բառացիորեն անձայն աշխատանք՝ ընդամենը 52 (դԲ(Ա)) ձայնային ճնշման մակարդակ
Գերազանց է ցերեկային ժամերին մաքրություն կատարելու համար։ Կրճատում է ձայնային աղտոտման հավանականությունը նույնիսկ գիշերային ժամերին։ Կրճատում է սթրեսի կամ լսողական վնասների ռիսկերը։
Էրգոնոմիկ, կոմպակտ ու օգտագործողի համար հարմար դիզայն
Էրգոնոմիկ տեղափոխում, մարմնին մոտ պահելու հնարավորություն։ Տեղափոխման համար նախատեսված հարմարավետ բռնակ։ Խնայում է տարածքը, խելացի է ու արագ պահեստավորումն առավել դյուրին է դարձել։
Կիրառական Տարածքներ
Գերազանց է հյուրանոցային ոլորտում, սննդի մատակարարման հաստատություններում, մանրածախ առևտրի ոլորտում ու շենքերի մաքրության ոլորտում օգտագործման համար
Կոշտ հատակներ
Գորգապատ հատակներ
Ցերեկային ժամերին օգտագործում