BR 30/4 C հատակ մաքրող սարքը թեթև է ու կոմպակտ, քանի որ կշռում է ընդամենը 11.5 կգ: Այս չափազանց նորարարական ու հզոր սարքը գերազանց է 20-ից մինչև 200 մ2 մակերեսով կոշտ մակերևույթների մաքրության համար: Մաքրելուց անմիջապես հետո հատակը չոր է ու բացառվում է սայթաքելու վտանգը: Գերազանց է փոքր խանութների, ռեստորանների, գազալցակայանների, սուպերմարկետների, սանիտարական գոտիների, հյուրանոցների, արագ սնունդի կետերի մաքրության համար, կարող է նաև օգտագործվել որպես արդեն իսկ առկա հատակ մաքրող սարքի լրացում:
Այս սարքը նույնքան հեշտ է օգտագործման մեջ, որքան փոշեկուլը: Այն տասն անգամ ավելի շատ կոնտակտային ճնշում է ապահովում քան հատակը ձեռքով լվանալու դեպքում ու երաշխավորում է մաքրության շատ ավելի լավ կատարողական: Ու այս ամենը շնորհիվ խոզանակի 1500 պտույտի: Այս սարքը հետ ու առաջ շարժվելիս պահպանում է ներքաշման հզորությունը: Առավել կայուն կեղտի դեպքում ժապավենները կարող են բարձրացվել, այսպիսով ապահովելով մակերևույթի հետ մաքրող միջոցի առավել երկար կոնտակտի ժամանակահատված:
Տեխնիկական տվյալներ
Աշխատանքի ձևը
|
Էլեկտրական սնուցում
|
Քարշակը
|
դիմային՝ պտտվող խոզանակներով
|
Խոզանակների աշխատանքային մակերեսի լայնությունը (մմ)
|
300
|
Աշխատանքային մակերեսի լայնությունը, փոշեկուլով մաքրում(մմ)
|
300
|
Մաքուր/կեղտոտ ջրի բաք (լ)
|
4 / 4
|
Աշխատանքային մակերեսը տեսականորեն (մ²/ժ)
|
200
|
Աշխատանքային մակերեսը գործնականում (մ²/ժ)
|
130
|
Խոզանակի պտտման արագությունը (պտույտ րոպեում)
|
1450
|
Խոզանակի կոնտակտային ճնշումը (գ/սմ²/)
|
100
|
Ջրի սպառումը (լ/րոպե)
|
0.3
|
Ձայնային ճնշման մակարդակը (դԲ(Ա))
|
առավելագույնը. 72
|
Լարում (Վ/Հց)
|
220 - 240 / 50 - 60
|
Չափսերը (Ե x Լ x Բ) (մմ)
|
507 x 343 x 1145
|
Գույն
|
անտրացիտ
|
Աքսեսուարներ
■ Գլանաձև խոզանակ
|
■ Տեղափոխման համար նախատեսված անիվներ
|
■ 2 ուղիղ մաքրող ժապավեններ
|
■ 2 բաքերից կազմված համակարգ
|
■ Էլեկտրական սնուցում
|
Առանձնահատկություններ և առավելություններ
Մեծ արագությամբ պտտվող գլանաձև խոզանակ
Տասն անգամ ավելի բարձր կոնտակտային ճնշում, քան ձեռքով մաքրելու դեպքում: Գլանաձև խոզանակը մաքրում է նաև կառուցվածքային մակերեսներն ու ճեղքերը: Հեշտ մաքրման համար գլանաձև խոզանակները նպաստում են դեպի առաջ շարժմանը:
Չորացման համար ավելի քիչ ժամանակ
Մաքրող փափուկ ժապավենը, հետ ու առաջ շարժվելով, հանում է խոնավությունը: Հատակն անմիջապես չորանում է: Ինտենսիվ մաքրման համար նախատեսված ներքաշման գործառույթը կարող է ոտնակի միջոցով անջատվել:
Ներքաշման գործառույթը կարող է անջատվել
Ներքաշման գործառույթը կարող է անջատվել ոտնակի միջոցով: Կարելի է մաքրող միջոցը տարածել ու այնուհետև ներքաշման միջոցով հավաքել՝ ավելի խորը մաքրություն ապահովելու համար:
- Մաքուր ջրի հարմարավետ բաքը կարող է հանվել ու նույնիսկ փոքր լվացարանի մեջ լիցքավորվել:
- Կեղտոտ ջրի բաքն առանձին է հանվում ու կարող է օրինակ լվացարանի մեջ դատարկվել:
- Բաքերը կարող են հանվել առանձին կամ միասին: Ունի նաև հեշտ տեղափոխման համար նախատեսված բռնակ: