HD 7/18-4 M Classic-ը ամուր ու բազմաֆունկցիոնալ բարձր ճնշման մաքրող սարք է, որն ունի պողպատից կորպուս, քառաբևեռ, ցածր արագությամբ շարժիչ, գլանաձև գլխիկով ծնկաձև պոմպ, որը նախատեսված է երկարատև պարապուրդի ու տեխնիկական սպասարկման ուղղությամբ քիչ ջանքեր գործադրելու համար:
HD 7/18-4 M Classic բարձր ճնշման մաքրող սարքը Kärcher ընկերության Classic շարքից է, բազմաֆունկցիոնալ է ու ունի տպավորիչ ամուր դիզայն, բարձր որակ ու դիմացկուն բաղադրիչներ: Միջին դասի այս սարքը հարմար է մաքրության հետ կապված մի շարք առաջադրանքների կատարման համար, ինչպես օրինակ՝ մեքենաների, արտադրական սարքավորումների, գյուղատնտեսական մեքենաների ու սարքավորումների, շենքերի ճակատային հատվածների մաքրությունը: Դիմացկուն գլանաձև գլխիկով ծնկաձև պոմպի ու ներքաշման գործառույթի շնորհիվ հնարավոր է դառնում աշխատել 60 °C ջերմաստիճանի հասնող ջրով: Կարգավորվում են նաև ջրի ծավալն ու աշխատանքային ճնշումը: Քառաբևեռ, ցածր արագության շարժիչի նվազեցված արագության շնորհիվ կրճատվում է նաև ներդրված ջրի ֆիլտրով պաշտպանված պոմպի մաշվածության հնարավորությունը: Բոլոր կարևոր բաղադրիչները հեշտությամբ հասանելի են: HD 7/18-4 M Classic սարքի խելացի կոնցեպտն ամբողջական է դառնում EASY!Lock համակարգով աշխատող աքսեսուարների պահոցի շնորհիվ:
Տեխնիկական տվյալներ
Լարում (Փհ/Վ/Հց) |
3 / 376 - 424 / 50 |
Հոսքի արագություն (լ/ժ) |
500 - 700 |
Մուտքային ջերմաստիճան (°C) |
60 |
Աշխատանքային ճնշում (բար) |
70 - 180 |
Առավելագույն ճնշում (բար) |
220 |
Միացված սարքերի կողմից սպառումը (կՎտ) |
5.5 |
Էլեկտրական մալուխ (մ) |
5 |
Վարդակի չափս |
038 |
Ջրի մուտք |
1″ |
Գույն |
անտրացիտ |
Քաշ (ներառյալ աքսեսուարները) (կգ) |
49.2 |
Քաշը ներառյալ փաթեթավորումը (կգ) |
62.2 |
Չափսեր (Ե x Լ x Բ)(մմ) |
740 x 528 x 952 |
Սարքավորումներ
Առանձնահատկություններ և առավելություններ
Քառաբևեռ ցածր արագությամբ էլեկտրական շարժիչ
Շարժիչի նվազեցված արագություն պոմպի քիչ մաշվածության համար: Շարժիչի երկարակեցություն: Շարժիչի թեթև տատանումներ:
Ամուր ծնկաձև պոմպ՝ արյուրից պատրաստված գլանաձև գլխիկով
Երկարակեցություն և տեխնիկական սպասարկման ցածր ծախսեր: Ճնշումն ու ջրի ծավալը կարող են կարգավորվել հենց պոմպի վրա: Ունի ներքաշման գործառույթ ու մինչև 60 °C ջերմաստիճանի հասնող ջրի հետ աշխատելու հնարավորություն:
Պարզ տեխնիկական սպասարկում
Բոլոր կարևոր բաղադրիչները հասանելի են մի քանի պարզ քայլերի արդյունքում: Դիտապակու միջոցով հեշտությամբ տեսանելի են յուղի մակարդակն ու որակը: Ներկառուցված ջրի ֆիլտրը կարող է առանց որևէ գործիքի հեռացվել ու մաքրվել:
Աքսեսուարների խելացի պահեստավորում
- Վարդակների և փոքր մասերի համար պրակտիկ պահոց:
- Բարձր ճնշման փողրակի համար նախատեսված անվտանգ պահոց:
- Հոսանքի մալուխի համար նախատեսված ներկառուցված ամրակ:
EASY!Lock համակարգով դասական աքսեսուարներ
- Ամուր և դիմացկուն աքսեսուարներ։
- Արագ տեղադրում և առանձնացում, ինչպես նաև աքսեսուարների հեշտ փոխարինում:
- Հեշտ և ինտուիտիվ շահագործում: