HD 10/25-4 S բարձր ճնշման սառը ջրով լվացող սարքն ապահովում է գերազանց որակ, բարձր կատարողականություն և օգնության գերազանց համակարգ։ Նախագծի հիմքում էրգոնոմիկ աշխատանքն ու առավելագույն դյուրակրությունն է։
HD 10/25-4 S բարձր ճնշման սառը ջրով լվացող սարքն ապահովում է էրգոնոմիկ աշխատանքի մի նոր մակարդակ։ EASY!Force Advanced ատրճանակի շնորհիվ այս սարքն աշխատում է առանց մեծ ջանքեր գործադրելու, իսկ չժանգոտվող պողպատից պատրաստված 1500 միլիմետր հաստությամբ պտտվող նիզակն ապահովում է առավելագույն արդյունավետություն։ Servo Control բաղադրիչը տեղադրված է ատրճանակի ու նիզակի արանքում ու օգտագործվում է ճնշումն ու ջրի մակարդակի կարգավորելու համար: Օգտագործողների համար հարմարավետ դիզայինն ապահովվում է նաև օգնության համակարգի ու կարգավիճակը ցուցադրող LED էկրանի շնորհիվ։ Կարող եք վստահ լինել, որ Kärcher ընկերությունն օգտագործում է միայն բարձրորակ հումք, ինչն էլ երաշխավորում է սարքերի գերազանց որակն ու երկարակեցությունը։ Սարքի ներսում տեղադրված է դիմացկուն տատանվող պոմպ, չժանգոտվող պողպատից մխոցներ և արյուրից պատրաստված գլանաձև գլխիկ։ HD 10/25-4 S սարքն աշխատում է քառաբևեռ, ցածր արագության շարժիչի շնորհիվ, որն ունի նաև օդի ու ջրի սառեցման համակարգ: Ներդրված ալյումինե շրջանակը կրճատում է քաշը և ապահովում է թեթև սակայն դիմացկուն շասսի, որը հնարավոր է դարձնում նույնիսկ ամբարձիչով բեռնումը: Ուղղահայաց կառուցվածքի պատճառով շարժիչն ու պոմպը տեղադրված են ուղղահայաց դիրքով, ինչն էլ պրակտիկայում ապահովում է սարքի առավելագույն դյուրակրությունը: Չնայած կոմպակտ դիզայնին, սարքն ունի նաև աքսեսուարների խելացի պահոց, ինչպիսիք են պահեստային խցիկն ու տեղափոխվող ամրակները։
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
| Էլեկտրամատակարարում (Ph/V/ Hz ) |
3 / 376 - 424 / 50 |
| Հոսքի արագությունը (լ/ժ) |
500 - 1000 |
| Մուտքի ջերմաստիճանը (°C) |
60 |
| Աշխատանքային ճնշում (բար) |
80 - 250 |
| Առավելագույն ճնշում (բար) |
280 |
| Միացված սարքերի կողմից սպառումը (կՎտ) |
8,8 |
| Էլեկտրական մալուխ (մ) |
5 |
| Կցորդի չափսը |
047 |
| Ջրի մուտք |
1 դյույմ |
| Գույն |
անտրացիտ |
| Քաշը (ներառյալ աքսեսուարները) (կգ) |
69,8 |
| Քաշը ներառյալ փաթեթավորումը (կգ) |
78,1 |
| Չափսեր (Երկարություն × Լայնություն × Բարձրություն) (մմ) |
607 x 518 x 1063 |
Աքսեսուարներ
■ Ջրցան ատրճանակ, EASY!Force Advanced
■Բարձր ճնշման խողովակ, երկարությունը՝ 10 մ
■Բարձր ճնշման խողովակի տեսակը, պրեմիում որակ
■Բարձր ճնշման խողովակի հատկանիշները, DN 8, 315 բար
■ Ջրցան կցորդ, 1050 մմ
■Էլեկտրական վարդակ
■Servo Control
■Քառաբևեռ, եռաֆազ շարժիչ՝ օդի ու ջրի սառեցման համակարգով
■ Առանցքային եռամխոց պոմպ՝ չժանգոտվող պողպատից պատրաստված մխոցներով
■ Ճնշման ընդհատում
■Ներդրված ջրի զտիչ
■Շարժիչը պաշտպանող էլեկտրական սարք LED էկրանով
■ Յուղի մակարդակի ստուգման դիտապակի
■Արյուրե ջրի մուտք
Կիրառական Տարածքներ
- Օգտագործվում է տրակտորների, մեքենաների մաքրման համար, ինչպես նաև գյուղատնտեսության մեջ։
- Օգտագործվում է շինհրապարակում մեքենաների ու սարքավորումների, ինչպես օրինակ բետոնախառնիչների, փայտամածների, անվավոր բեռնիչների, փորող սարքերի կամ բետոնե պոմպերի մաքրման համար։
- Օգտագործվում է արտադրության և սննդի արտադրության մեջ արտադրական մեքենաների մաքրության համար։
- Օգտագործվում է տրանսպորտային ոլորտում մեքենաների, ինչպես օրինակ բեռնատարների, նավերի, ինքնաթիռների կամ ավտոբուսների մաքրության համար։
- Օգտագործվում է հասարակական տարածքների, ինչպես օրինակ հրապարակների, ճանապարհների, շատրվանների կամ ավտոկայանատեղերի մաքրության համար։
Առանձնահատկություններ և Առավելություններ
Կոմպակտ ուղղահայաց դիզայնի հայեցակարգ՝ հիմնված շարժիչի և պոմպի բլոկի ուղղահայաց դասավորության վրա
Փոքր չափսեր և տարածք խնայող չափսեր։ Հեշտ է մանևրել և տեղափոխել։ Առավելագույն կայունությունը ապահովում է մեքենայի կայուն հենարանը։
4-բևեռ ցածր արագության շարժիչ՝ օդ-ջրային սառեցման համակարգով, ամուր պոմպ՝ չժանգոտվող պողպատե մխոցներով և պղնձե գլանի գլխիկով
Երկար ծառայության ժամկետ և ցածր սպասարկման ծախսեր։ Բարձր կատարողականություն և բարձր արդյունավետություն։ Ունի ներծծման հնարավորություն և մինչև 60 °C ջրի ջերմաստիճան։
Խելացիորեն մշակված սպասարկման հայեցակարգը հեշտացնում է տեղում արագ գործողությունները
Հարմարավետ յուղի լցման մակարդակի ցուցիչ և յուղի արտահոսքի անցք, որը ինտեգրված է շասսիի մեջ: Մոդուլային կառուցվածք, որը ներառում է պոմպ, շարժիչ և կառավարման վահանակ: