NT 30/1 Ap L սարքը թաց ու չոր մաքրության համար նախատեսված կոմպակտ փոշեկուլ է, որն ունի ներքաշման հզոր ուժ, բարձր որակ, դիմացկուն բաղադրամասեր և տարատեսակ աքսեսուարներ։
Միջին դասի NT 30/1 Ap L սարքը թաց ու չոր մաքրության համար նախատեսված կոմպակտ ու բարձրորակ փոշեկուլ է՝ զտիչի մաքրման կիսաավտոմատ համակարգով։ Այս փոշեկուլը կարող է օգտագործվել ինչպես ավտոմեքենայի սրահի մաքրության, այնպես էլ խոշոր աղբի, հեղուկի, սարքավորումների ու համակարգերի մաքրության համար։Այս սարքը տպավորում է ներքշման հզոր ուժով և զտիչի արդյունավետ մաքրմամբ, որի շնորհիվ հնարավոր է առանց ֆիլտր-պարկի մաքրել միջին քանակությամբ մանր փոշի։ Սարքը հեշտությամբ շահագործվում է կենտրոնական շրջանաձև անջատիչի միջոցով։ Տպավորիչ է նաև թեթև դիզայնն ու կատարելապես նոր աքսեսուարների համար նախատեսված խելացի պահոցը, որն ունի լրացուցիչ ամրացման տարբերակներ ու հնարավոր է դարձնում վրան գործիքների արկղ դնելը կամ ամրացնելը։
Տեխնիկական տվյալներ
Լարում (Փհ/Վ/Հց)
|
1 / 220 - 240 / 50 - 60
|
Օդի հոսք (լ/վրկ)
|
74
|
Վակուում (մԲար/կՊա)
|
273 / 27.3
|
Տարայի ծավալ (լ)
|
30
|
Տարայի նյութ
|
պլաստիկ
|
Հաշվարկային մուտքային հզորություն (Վտ)
|
առավելագույնը՝ 1380
|
Ստանդարտ անվանական լայնություն ( )
|
ID 35
|
Մալուխի երկարություն (մ)
|
7.5
|
Ձայնային ճնշման մակարդակ (դԲ(Ա))
|
70
|
Գույն
|
անտրացիտ
|
Քաշն առանց աքսեսուարների (կգ)
|
11.8
|
Քաշը, ներառյալ փաթեթավորումը (կգ)
|
15.6
|
Չափսեր (Ե x Լ x Բ) (մմ)
|
525 x 370 x 560
|
Աքսեսուարներ
■ Կլանող փողրակ, 2.5 m
|
■ Կոր վարդակ, պլաստիկ
|
■ Կլանող խողովակներ, 2 հատ, 550 մմ, պողպատ, քրոմապատ
|
■ Ֆիլտր-պարկ 1 հատ, ֆլիսե
|
■ Հատակի թաց/չոր մաքրության համար նախատեսված կցորդ, 300 մմ
|
■ Նեղ հատվածների համար նախատեսված կցորդ
|
■ Հարթ ծալքավոր զտիչ, թուղթ
|
■ Ավտոմատ անջատման հատկություն լիցքավորման առավելագույն որակի դեպքում
|
■ Զտիչի մաքրում, զտիչի կիսաավտոմատ մաքրման հավելված
|
■ Պաշտպանության II դաս
|
■ Արգելակման պտտվող անիվ
|
Առանձնահատկություններ և առավելություններ
Զտիչի կիսաավտոմատ մաքրում
Ներքաշման հզոր ուժի մշտական առկայություն զտիչի կիսաավտոմատ մաքրման շնորհիվ: Մաքրման գործառույթի հեշտ օգտագործում Ap կոճակի տեղադրվածության շնորհիվ:
Ճկուն խողովակ ու էլեկտրական մալուխի պահոց
Տարբեր երկարություն ու տրամագիծ ունեցող խողովակների ապահով ամրացում: Էլեկտրական մալուխի համար նախատեսված ապահով պահոց:
Զտիչի շարժական պատյան
Զտիչի առանձնացում առանց փոշու տարածման: Հարթ ծալքավոր զտիչի սխալ տեղադրման հնարավորության բացառում:
Ներկառուցված խելացի պահոցի տարբերակներ աքսեսուարների պահեստավորման համար
- Աքսեսուարներն ապահով կերպով պահվում են ու մշտապես պատրաստ են օգտագործման համար: