NT 40/1 Tact Te թաց ու չոր մաքրության համար նախատեսված փոշեկուլը կոմպակտ է, ունի զտիչի մաքրման Tact համակարգ և 40 լիտր տարողությամբ տարա՝ ավելի երկար ու առանց ընդմիջումների աշխատանքի ապահովման համար:
NT 40/1 Tact Te թաց ու չոր մաքրության համար նախատեսված փոշեկուլը գերազանց է այն հաճախորդների համար, ովքեր կարևորում են թե՛ տարայի մեծ ծավալը և թե՛ շարժունակության բարձր աստիճանը: Այս սարքի ամուր, 40 լիտր տարողությամբ տարան, որում հեշտությամբ տեղավորվում են ամեն տեսակի փոշի ու կեղտ, ինչպես նաև հեղուկ աղբ, ունի նաև թափարգել ու ամուր մետաղական անիվներ: Այս սարքի երկար, առանց դադարների աշխատանքի երաշխիք են հանդիսանում զտիչի մաքրման Tact համակարգն է ու PES խոնավադիմացկուն, հարթ ծալքավոր զտիչը: Ներքաշման կարգավորումների ընտրության համար նախատեսված նոր կենտրոնական շրջանաձև անջատիչը, արագության վերահսկման հնարավորությունը և հոսանքի ներկառուցված վարդակը ապահովում են այս սարքի հարմարավետ շահագործումը: Կոմպակտ չափսերի շնորհիվ այն հեշտությամբ տեղափոխվում է, ինչին կարող է օգնել նաև ծալվող բռնակը, որը ցանկության դեպքում կարելի է տեղադրել ու սարքի տեղափոխումը նույնիսկ ավելի դյուրին դարձնել: Այս սարքը հարմար է արհեստանոցներում, արտադրամասերում ու շինհրապարակներում օգտագործման համար, քանի որ առաջարկվում են նոր մշակված բազմազան աքսեսուարներ, որոնք կարող են պահվել սարքի մեջ կամ հենց սարքի վրա:
Տեխնիկական տվյալներ
Լարում (Փհ/Վ/Հց)
|
1 / 220 - 240 / 50 - 60
|
Օդի հոսք (լ/վրկ)
|
74
|
Վակուում (մԲար/կՊա)
|
273 / 27.3
|
Տարայի ծավալ (լ)
|
40
|
Տարայի նյութ
|
պլաստիկ
|
Հաշվարկային մուտքային հզորություն (Վտ)
|
առավելագույնը` 1380
|
Ստանդարտ անվանական լայնություն ( )
|
ID 35
|
Հոսանքի ռետինե մալուխի երկարություն (մ)
|
7.5
|
Ձայնային ճնշման մակարդակ (դԲ(Ա))
|
68
|
Գույն
|
անտրացիտ
|
Քաշն առանց աքսեսուարների (կգ)
|
14.4
|
Քաշը, ներառյալ փաթեթավորումը (կգ)
|
19
|
Չափսեր (Ե x Լ x Բ) (մմ)
|
560 x 370 x 655
|
Աքսեսուարներ
■ Կլանող փողրակ, 4 մ
|
■ Կոր կցորդ, պլաստիկ
|
■ Կլանող խողովակներ, 2 հատ, 550 մմ, չժանգոտվող պողպատ
|
■ Ֆիլտր-պարկ 1 հատ, ֆլիսե
|
■ Հատակի թաց/չոր մաքրության համար նախատեսված կցորդ, 360 մմ,
|
■ Նեղ հատվածների համար նախատեսված կցորդ
|
■ Էլեկտրական գործիքի միացման ադապտեր
|
■ Հարթ ծալքավոր զտիչ, PES
|
■ Ավտոմատ անջատման հատկություն լիցքավորման առավելագույն որակի դեպքում
|
■ Էլեկտրական սարքերի համար ավտոմատ միացում, անջատում
|
■ Հակաստատիկ համակարգ
|
■ Զտիչի մաքրում, Tact զտիչի մաքրման ավտոմատ համակարգ
|
■ Ամուր թափարգել
|
■ Պաշտպանության I դաս
|
■ Արգելակման պտտվող անիվ
|
Առանձնահատկություններ և առավելություններ
Սարքի վրա կլանող փողրակի ամրացման հնարավորություն
Սարքի վրա կլանող փողրակի ամրացման շնորհիվ ապահովվում է օգտագործվող տարայի ավելի մեծ ծավալ: Տարայի հեշտ դատարկում փողրակի ու սարքի գլխիկի միացման միջոցով:
Պահեստային դարակ ու ամրացման տարբերակներ
Գործիքների արկղը կարող է դրվել հարթ մակերես ունեցող սարքի վրա՝ շնորհիվ ռետինապատ մակերեսի: Տեղափոխման համար նախատեսված օղակի շնորհիվ գործիքները հեշտությամբ ամրացվում են նույնիսկ սովորական ժապավենների միջոցով:
Ծալվող բռնակ
Հնարավոր է ծալվող բռնակը հեշտ ու արագ բարձրացնել, սարքը օգտագործման համար նախատեսված վայր տեղափոխելու համար:
PES խոնավադիմացկուն հարթ ծալքավոր զտիչ
- M տեսակի փոշու համար նախատեսված PES հարթ ծալքավոր զտիչը հավաքում է փոշու մասնիկների 99.9 տոկոսը:
- PES զտիչը փոխելու անհրաժեշտություն չկա թե՛ թաց և թե՛ չոր մաքրման դեպքում: