Puzzi 30/4 լվացող փոշեկուլը գերազանց լուծում է մեծ գորգապատ տարածքների մաքրության հարցում: Այս սարքի միջոցով մաքրության գործընթացը դառնում է չափազանց էրգոնոմիկ ու արագ:
Ձայնային ճնշման 66 (դԲ(Ա)) մակարդակով Puzzi 30/4 լվացող փոշեկուլն իր դասի մեջ ամենաանձայն սարքն է ու իդեալական է անաղմուկ մաքրության համար: 30 լիտր տարողությամբ մաքուր ջրի տարայի և 350 մմ տրամագծով հատակի համար նախատեսված կցորդի շնորհիվ այս նորարարական լվացող փոշեկուլը հատկապես հարմար է մեծ գորգապատ տարածքների մաքրության համար: Այս սարքի դիզայնի հիմքում ընկած է էրգոնոմիկ, ոչ շատ ժամանակատար և առանց սթրեսների մաքրության կոնցեպտը: EASY-Operation կոնցեպտն ու էրգոնոմիկ ուղղահայաց դիրքն այս սարքի շահագործումն ավելի դյուրին են դարձնում, իսկ հասկանալի պատկերների շնորհիվ ուսուցման գործընթացը շատ հարթ է ընթանում: Կեղտոտ ջրի համար նախատեսված բաքը շարժական է, իսկ բռնակն ու ձևը հատուկ նախագծվել են էրգոնոմիկ տեղափոխման համար: Տարան հեշտությամբ մաքրվում է, ինչի շնորհիվ այս տարայով հնարավոր է համալրել նաև մաքուր ջրի բաքը: Արագ տեղադրման շնորհիվ կարող եք խնայել թե՛ ձեր ժամանակը և թե՛ գումարը: Այս սարքի դեպքում չորացման համար անհրաժեշտ ժամանակը մոտ 30%-ով ավելի քիչ է քան նմանատիպ մյուս ապրանքների դեպքում: Սա մասնավորապես ճկուն մաքրող ժապավենի շնորհիվ է, որն ապահովում է ներքաշման օպտիմալ անկյուն:
Puzzi 30/4 սարքը հեշտությամբ տեղափոխվում է թե՛ հարթ տարածքում և թե՛ աստիճանների վրա՝ շնորհիվ մեծ մետաղական անիվների:
Տեխնիկական տվյալներ
Առավելագույն աշխատանքային մակերեսը (մ²/ժ)
|
60 - 75
|
Օդի հոսք (լ/վրկ)
|
74
|
Վակուում (մԲար/կՊա)
|
254 / 25.4
|
Ցողման ծավալ (լ/ր)
|
3
|
Ցողման ճնշում (բար)
|
4
|
Մաքուր/կեղտոտ ջրի բաք (լ)
|
30 / 15
|
Տուրբինի հզորություն (Վտ)
|
1200
|
Պոմպի հզորություն (Վտ)
|
70
|
Լարում (Վտ/Հց)
|
220 - 240 / 50 - 60
|
Գույն
|
անտրացիտ
|
Քաշն առանց աքսեսուարների (կգ)
|
26
|
Չափսեր (Ե x Լ x Բ) (մմ)
|
580 x 460 x 930
|
Աքսեսուարներ
■ Պրոֆեսիոնալ լվացող գլխիկի համար նախատեսված վարդակ, PW 30/1
|
■ Ջրցան/կլանող փողրակ, 4 մ
|
■ Հատակի համար նախատեսված կցորդ, 350 մմ
|
■ Ջրցան/կլանող ատրճանակ
|
■ Ջրցան/կլանող խողովակի համար նախատեսված D-աձև բռնակ
|
■ Ջրցան/կլանող խողովակ, 1 հատ, 700 մմ, չժանգոտվող պողպատ
|
■ Հեղուկը տարածող կցորդ, հատակի համար նախատեսված կցորդ, դեղին
|
Առանձնահատկություններ և առավելություններ
PW 30-ի համար նախատեսված էլեկտրական վարդակ
Ներկառուցված էլեկտրական վարդակն ապահովում է PW 30/1 սարքի կիրառության ճկունությունը, քանի որ էլեկտրական հոսանքի լրացուցիչ աղբյուրի անհրաժեշտություն չկա: Երբ սարքը չի օգտագործվում էլեկտրական վարդակն ապահով կերպով պաշտպանվում է ավտոմատ փակվող կափարիչով: PW 30/1սարքի դեպքում աշխատանքային մակերեսն ավելի մեծ է, իսկ աղբի կույտը մաքրվում է պտտվող խոզանակների շնորհիվ, որոնք մեկ ուղղությամբ հարթեցնում են այդ աղբը:
Կեղտոտ ջրի համար նախատեսված շարժական բաք
Կեղտից պաշտպանելու համար կեղտոտ ջրի բաքի բռնակը տեղադրված է դրսի կողմից: Կեղտոտ ջրի բաքը հեշտությամբ հանվում է ու կարող է օգտագործվել նաև մաքուր ջրի բաքի համալրման համար: Կեղտոտ ջրի բաքի հետևի հատվածում տեղադրված կարճ նկարագրությունն այս սարքի աշխատանքային գործընթացը ներկայացնում է պարզ ու հասկանալի ձևով:
Ձայնային ճնշման 66 (դԲ(Ա)) մակարդակով Puzzi 30/4 –ը ամենաանձայն փոշեկուլն է իր տեսակի մեջ: Ձայնի ցածր մակարդակի շնորհիվ այս սարքը կարելի է ցանկացած վայրում ու ցանկացած ժամի օգտագործել, այդ թվում հյուրանոցներում կամ աշխատանքային ժամերին:
- Նույնիսկ մաքուր ջրի 30 լիտր տարողությամբ բաքի ամբողջությամբ լիցքավորված լինելու դեպքում Puzzi 30/4 սարքը հորիզոնական դիրքում հեշտությամբ տեղափոխվում է:
- Մաքուր ջրի մակարդակի ներկառուցված ցուցիչի միջոցով օգտագործողը ցանկացած պահի կարող է տեսնել մաքուր ջրի մակարդակը:
- Մաքուր ջրի զտիչը պաշտպանում է բաղադրիչներն ու կարող է առանց որևէ գործիքի օգտագործման հանվել ու մաքրվել:
EASY Operation շահագործման հայեցակարգ
- Ընտրության դյուրինություն՝ շրջանաձև անջատիչի շնորհիվ (սարքն անջատելը, հեղուկը տարածելը, փոշեկուլով մաքրելը):
- Պարզ պատկերները մեծապես օգնում են օգտագործման ընթացքում:
- Շրջանաձև անջատիչը հեշտությամբ հասանելի է, քանի որ տեղադրված է սարքի վրա:
Էրգոնոմիկ ուղղահայաց հայեցակարգ
- Օգտագործողները կարող են սարքն օգտագործել առանց ուսուցման փուլի՝ շնորհիվ այս սարքի դիզայնի:
- Էրգոնոմիկ տեղափոխում՝ շնորհիվ բաքի հատուկ ձևի և բռնակի:
Տեղափոխման համար նախատեսված մեծ անիվներ
- Մեծ անիվների շնորհիվ Puzzi 30/4 սարքը հեշտությամբ տեղաշարժվում է, նույնիսկ ամբողջությամբ լիցքավորված լինելու դեպքում:
- 30 սմ տրամագծով սահուն ընթացող անիվներ: