Puzzi 8/1 լվացող փոշեկուլը՝ էրգոնոմիկ, պաստառների համար նախատեսված հատկապես կարճ կցորդի շնորհիվ իդեալական է թե՛ պաստառների մաքրության և թե՛ տեքստիլ մակերեսների լաքաների մաքրման համար։
Ամուր, դիմացկուն և արդյունավետ․ Kärcher ընկերության Puzzi 8/1 լվացող փոշեկուլը տպավորում է պաստառների մաքրության արդյունքով և տեքստիլ մակերեսների վրա եղած լաքաները մաքրելու ունակությամբ, այսպիսով այն ապահովում է բացառիկ և հիգենիկ մաքրության արդյունք և գերազանց արդյունավետություն։ Կոմպակտ, լվացող փոշեկուլը մաքրող լուծույթը տարածում է մինչև մանրաթելերի խորքը, այնուհետև հետ հավաքում դուրս եկած կեղտի հետ միասին։ Հետքաշման գերազանց կատարողականի շնորհիվ ապահովվում է արագ չորացումը, ինչը նշանակում է, որ տեքստիլ մակերեսները կարող են շատ շուտ կրկին օգտագործվել, ինչը շատ կարևոր է հյուրանոցներում, հյուրընկալության ոլորտում և իհարկե մեքենայի սրահի մաքրության դեպքում։ Կարող է օգտագործվել նաև պաստառների համար նախատեսված ստանդարտ, չափազանց կարճ կցորդը, որը հատկապես օգտագործվում է նեղ տարածքների հարմարավետ և էրգոնոմիկ մաքրության համար։ Իր չափազանց թեթև քաշի ու էրգոնոմիկ բռնակի շնորհիվ այս լվացող փոշեկուլը հեշտությամբ տեղափոխվում է։ Մեծ կոճակները, որոնք կարող են շահագործվել թե՛ ձեռքի և թե՛ ոտքի օգնությամբ նույնպես մեծացնում են օգտագործողի համար այս սարքի հարմարավետությունը։ Puzzi 8/1 Սարքի կապարիչը և ձեռքի բռնակը թափանցիկ են՝ կեղտոտ ջուրն ավելի լավ տեսնելու համար։
Տեխնիկական տվյալներ
Առավելագույն աշխատանքային մակերեսը (մ²/ժ)
|
12 - 18
|
Օդի հոսք (լ/վրկ)
|
71
|
Վակուում (մԲար/կՊա)
|
270 / 27
|
Ցողման ծավալ (լ/ր)
|
1
|
Ցողման ճնշում (բար)
|
1
|
Մաքուր/կեղտոտ ջրի բաք (լ)
|
8 / 7
|
Տուրբինի հզորություն (Վտ)
|
1200
|
Պոմպի հզորություն (Վտ)
|
40
|
Լարում (Վտ/Հց)
|
1 / 220 - 240 / 50 - 60
|
Ձայնային ճնշման մակարդակը (դԲ(Ա))
|
71
|
Գույն
|
անտրացիտ
|
Քաշն առանց աքսեսուարների (կգ)
|
8.6
|
Քաշը, ներառյալ փաթեթավորումը (կգ)
|
11.4
|
Չափսեր (Ե x Լ x Բ) (մմ)
|
524 x 332 x 442
|
Աքսեսուարներ
■ Էլեկտրական մալուխ, 7.5 մ
|
■ Պաստառների համար նախատեսված կարճ, բռնակով կցորդ
|
■ Ջրցան/կլանող փողրակ, 2.5 մ
|
■ Մաքուր/կեղտոտ ջրի համար նախատեսված երկուսը մեկում շարժական տարա
|
■ Աքսեսուարների ներկառուցված պահոց պաստառների/նեղ անցքերի համար նախատեսված կցորդի համար
|
■ Աքսեսուարների ներկառուցված պահոց հատակի համար նախատեսված կցորդի համար
|
■ Հեղուկը տարածող կցորդ, պաստառների համար նախատեսված կցորդ, նարնջագույն
|
Առանձնահատկություններ և առավելություններ
Մաքրության բացառիկ արդյունք
Տեքստիլ մակերեսների կատարյալ մաքրություն՝ մինչև մանրաթելերը։ Արագ չորացումը նշանակում է, որ մակերեսները կարող են շատ արագ կրկին օգտագործվել՝ շնորհիվ ջրի հետքաշման գործառույթի։ Մաքրության գերազանց արդյունք տեսանելի «առաջ և հետո» ազդեցությամբ։
Պաստառների համար նախատեսված էրգոնոմիկ դիզայն ունեցող, չափազանց կարճ կցորդ
Բռնակն ու ճնշման անջատիչները կարող են շահագործվել պարզապես մեկ մատի օգնությամբ։ Պրակտիկ գնդաձև դիզայնի շնորհիվ հնարավոր է տարբեր դիրքերով բռնել։ Հեղուկը հավաքող կարմիր կցորդն ապահովում է ջրի արդյունավետ հավաքումը։
Թեթև քաշ և կոմպակտ, ամուր դիզայն
Այս սարքը հնարավոր է առանց ջանք գործադրելու, նույնիսկ մեկ ձեռքով տեղափոխել շեմքերով ու աստիճաններով։ Նախագծված է երկարատև ու դյուրին աշխատանքի ապահովման համար, իսկ երկարակեցությունը՝ բարձր արդյունավետության երաշխիքն է։
2-ը 1-ում շարժական տարա
- Մաքուր ջուրը հեշտ ու արագ լցվում է մաքուր ջրի համար նախատեսված բաքի մեջ:
- Կեղտոտ ջուրը հեշտությամբ դատարկվում է:
- Դյուրին շահագործման համար հասանելի են Quick-start պատկերները:
Մեծ անիվներ և 360° ճկունությամբ ղեկանիվներ
- Հեշտ մանևրելու ունակություն նույնիսկ անհարթ մակերևույթների վրա։
- Հեշտ մանևրելու հնարավորություն ու շահագործման ընթացքում ճկունություն։
Մաքուր ջրի ավելացման համար նախատեսված անցքը մեծ է ու բաց
- Հարմարավետ է, ապահով ու հնարավոր է շատ արագ մաքուր ջուր լցնել:
- Առավելագույն մակարդակի ցուցիչը հստակորեն տեսանելի է:
- Սարքը քաշելիս կամ հրելիս արտահոսք տեղի չի ունենում:
Ծալովի մալուխի համար նախատեսված ամրակ
- Էլեկտրական մալուխի ապահով պահեստավորման համար:
- Պրակտիկ է ու պաշտպանում է մալուխները:
Պաստառների կցորդի համար նախատեսված ներկառուցված պահոց
- Ամրացման դիզայնի շնորհիվ պաստառների կցորդը մշտապես հասանելի է:
- Ապահով պահեստավորում նույնիսկ տեղափոխման ընթացքում: