SP 11,000 Dirt դրենաժային պոմպը՝ լողացող անջատիչով, արագ և հուսալի լուծում է մաքուր ու կեղտոտ ջրի հեռացման համար՝ մինչև 11,000 լ/ժ արտադրողականությամբ։
Մինչև 11,000 լ/ժ արտադրողականությամբ SP 11,000 Dirt դրենաժային պոմպը հեշտությամբ և արագ հեռացնում է ջուրը ջրատարաններից, դեկորատիվ լճակներից և այլ ջրամբարներից։ Այն հուսալիորեն մղում է ինչպես մաքուր, այնպես էլ կեղտոտ ջուր՝ մինչև 20 մմ տրամագծով կոշտ մասնիկների պարունակությամբ։
Ավելի խոշոր մասնիկների դեպքում պոմպի աշխատանքային անիվը պաշտպանելու համար հնարավոր է օգտագործել լրացուցիչ նախնական ֆիլտր։
Պոմպը համալրված է լողացող անջատիչով, որը ավտոմատ կերպով միացնում և անջատում է սարքը՝ ըստ ջրի մակարդակի՝ կանխելով նաև չոր աշխատանքը։ Անհրաժեշտության դեպքում լողացող անջատիչը կարող է ֆիքսվել, ինչը թույլ է տալիս պոմպն օգտագործել նույնիսկ ցածր ջրի մակարդակի դեպքում՝ մինչև 25 մմ մնացորդային ջրի խորության պայմաններում։
Երկարակեցությունն ապահովում է ամուր մեխանիկական խցանման համակարգը, իսկ Quick Connect միացման համակարգը հնարավորություն է տալիս արագ և հարմարավետ միացնել 1", 1¼" և 1½" տրամագծով խողովակներ։
Տեխնիկական տվյալներ
| Շարժիչի առավելագույն հզորություն (Վտ) |
400 |
| Առավելագույն արտադրողականություն (լ/ժ) |
< 11000 |
| Մղման առավելագույն ճերմաստիճան (°C) |
առավելագույնը 35 |
| Մղման առավելագույն բարձրություն/ճնշում (մ / բար) |
7 |
| Ճնշում (բար) |
առավելագույնը 0,7 |
| Կարծր բեկորների առավելագույն չափս (մմ) |
առավելագույնը 20 |
| Սուզման առավելագույն խորություն (մ) |
առավելագույնը 7 |
| Նվազագույն ջրի մնացորդ (մմ) |
25 |
| Մնացորդային ջրի բարձրություն (մմ) |
25 |
| Միացնող պտուտակ |
G1 1/2 |
| Մալուխի երկարություն (մ) |
G1/2 ներքին թել |
| Հոսանքի մալուխ (մ) |
10 |
| Էլեկտրական ցանցի պարամետրեր(~/Վ/Հց) |
230 - 240 |
| Հաճախականություն (Հց) |
50 |
| Գույնը |
Դեղին |
| Քաշն առանց պարագաների (կգ) |
4,4 |
| Քաշը՝ փաթեթավորմամբ (կգ) |
5,2 |
| Չափսերը (Երկարություն × Լայնություն × Բարձրություն) (մմ) |
229 x 238 x 303 |
Աքսեսուարներ
- Տեղափոխման համար հարմարավետ բռնակ
- Quick Connect խողովակի արագ և հարմար միացման համար
- Ձեռքի/ ավտոմատ գործողությունների փոխարկում, ջրազգայուն անջատիչի ֆիքսում
- Լողացող անջատիչ
- Ավտոմատ ռեժիմում (Auto) պոմպն ավտոմատ կերպով միանում և անջատվում է՝ կախված ջրի մակարդակից։
- Ձեռքով շահագործման դեպքում պոմպը անդադար աշխատում ՝ մինչև ջրի մնացորդային նվազագույն մակարդակին հասնելը
- Կերամիկական մեխանիկական կնիք
Առանձնահատկություններ և առավելություններ
Կերամիկական դիմային կնիք:
Երկարաժամկետ շահագործման համար։
Լողացող անջատիչ
Ջրի մուտքի միացման և անջատման կետերում ավելացնում է ճկունությունը և կանխում չոր ընթացքը:
Quick Connect
Թույլ է տալիս արագ և հեշտ միացնել 1", 1¼", 1½" տրամագծով խողովակներ կամ G1 միացում։