Կոմպակտ KM 70/15 C Classic մեխանիկական ավելը մշտապես պատրաստ է արդյունավետորեն մաքրել փոքր տարածքները։ Այն կարող է օգտագործվել ինչպես շենքի նեսրում, այնպես էլ դրանից դուրս։
KM 70/15 C Classic կոմպակտ մեխանիկական ավելի միջոցով ինչպես շենքի ներսում, այնպես էլ շենքից դուրս գտնվող տարածքները կարող են հեշտությամբ մաքրվել։ 100 մ2 կամ դրանից մեծ տարածքներ մաքրելու դեպքում այս սարքն ավելից առավել արդյունավետ է։ Թեթև քաշի ու անիվների պտտման ցածր դիմադրության շնորհիվ այս մեխանիկական ավելը դյուրաշարժ է ու հեշտությամբ տեղափոխվում է։ Ավելի գլանաձև խոզանակը շարժվում է ձախ անիվի միջոցով, ինչն էլ ապահովում է աղբի հուսալի տեխափոխումը աղբամանի մեջ։ Կողային խոզանակը նախագծված է եզրերն ու անկյունները մաքրելու համար, իսկ բացօդյա տարածքներ մաքրելիս խոզանակը կարող է վերև ծալվել՝ անցանկալի փոշու առաջացումը կանխելու նպատակով։ Մաշվածությունից խուսափելու համար կողային խոզանակը կարող է կարգավորվել, իսկ այն փոխելիս որևէ գործիքի անհրաժեշտություն չկա։ Աղբի տարան շատ արագ հանվում ու դատարկվում է, իսկ դրա դիմային հատվածն այնպես է պատրաստված, որ անհրաժեշտության դեպքում այն կարող է ուղղահայաց դիրքով դրվել։ KM 70/15 C Classic սարքի ծալվող բռնակը կարգավորվում է ըստ օգտագործողի հասակի, ինչպես նաև կարող է ամբողջությամբ ծալվել՝ պահեստավորելիս տարածք խնայելու համար։
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
|
Աշխատանքի տեսակը
|
Մեխանիկական
|
|
Առավելագույն մակերեսային կատարողականություն (մ²/ժ)
|
2800
|
|
Աշխատանքային առավելագույն մակերեսը (մ²/ժ)
|
480
|
|
Մեկ կողային խոզանակով աշխատանքային մակերեսի լայնությունը (մմ)
|
700
|
|
Գույն
|
անտրացիտ
|
|
Քաշը (ներառյալ աքսեսուարները) (կգ)
|
12.8
|
|
Քաշը փաթեթավորմամբ (կգ)
|
16.1
|
|
Չափսեր (Երկարություն × Լայնություն × Բարձրություն) (մմ)
|
1198 / 818 / 1003
|
Աքսեսուարներ
|
■ Մաքրող մեքենայի մեխանիկական փոխանցման տուփ
|
|
■ Ծալվող բռնակ
|
|
■ Փոշու տարայի մեխանիզմ
|
|
■ Արտաքին օգտագործման համար
|
|
■ Ներքին օգտագործման համար
|
Կիրառական Տարածքներ
- Փոքր այգիներ և ավտոկայանատեղիներ
- Ճանապարհներ
- Հյուրանոցներ
- Արտադրական համակարգեր
- Գյուղատնտեսական հաստատություններ, ֆերմաներ և ամբարներ։
Առանձնահատկություններ և Առավելություններ
Թեթև քաշ
Դյուրաշարժ է ու հեշտությամբ տեղափոխվում է նաև աստիճաններով։
Աղբի մեծ տարա
Տարայի էրգոնոմիկ բռնակ՝ տարան հեշտությամբ օգտագործելու ու դատարկելու համար: Աղբի տարան կարող է ինքնուրույն կանգնել։
Կարգավորվող կողային խոզանակ
Ապահովում է եզրերի ու անկյունների օպտիմալ մաքրություն։ Կողային խոզանակի ճնշումը կարգավորվում է՝ տարբեր մակերևույթների արդյունավետ մաքրության համար։ Կարող է վերև ծալվել բաց տարածքներ մաքրելիս փոշու տարածումը կրճատելու նպատակով։