Թեթև քաշ, ներքաշման հզոր ուժ և գերազանց ամրություն։ Չոր մաքրման համար նախատեսված T 11/1 Classic փոշեկուլը համատեղում է պրոֆեսիոնալների համար որոշիչ չափանիշները՝ գրավիչ գին, կոմպակտ չափսեր։
Չոր մաքրման համար նախատեսված T 11/1 Classic սարքը բազմաֆունկցիոնալ է ու հեշտությամբ տեղափոխվում է՝ շնորհիվ թեթև քաշի, ընդամենը՝ 3,8 կգ։ Այն իդեալական ընտրություն է այն պրոֆեսիոնալների համար, ովքեր պետք է տարբեր վայրեր մաքրեն։ Այս սարքի տարայի ծավալը կազմում է 11 լիտր, և այն լինելով բազային մոդել ապահովում է 235մԲար/23.5 կՊա վակուում և 850 Վտ հզորություն, այսպիսով կարճ ժամանակում երաշխավորելով մաքրության գերազանց արդյունք։ Այս փոշեկուլն աշխատում է գրեթե անձայն, ընդամենը 61 դԲ(Ա), ինչը նշանակում է, որ ապահովված է ոչ միայն օգտագործողի պաշտպանությունը, այլ նաև օրվա ցանկացած ժամի հնարավոր է աշխատել նույնիսկ աղմուկի նկատմամբ զգայուն տարածքներում, ինչպես օրինակ հիվանդանոցներում և հյուրանոցներում։ Էրգոնոմիկ կոր կցորդն ապահովում է երկարատև ու դյուրին օգտագործումը և նույնիսկ աստիճանները մաքրելը խնդիր չէ՝ շնորհիվ տեղափոխման համար նախատեսված ներկառուցված բռնակի։ T 11/1 Classic սարքն ունի նաև ամբողջությամբ կլոր թափարգել, որը պաշտպանում է սարքը հարվածներից։ Աքսեսուարները, այդ թվում կլանող խողովակն ու հատակի համար նախատեսված կցորդը պահվում են հենց փոշեկուլի վրա։ Տրամադրվում է նաև ֆլիսե ֆիլտր-պարկ, ցանկության դեպքում հասանելի է նաև HEPA 14 բարձր կատարողականությամբ զտիչը։
Տեխնիկական տվյալներ
Լարում (Փհ/Վ/Հց)
|
1 / 220 - 240 / 50 - 60
|
Վակուում (մԲար/կՊա)
|
235 / 23.5
|
Օդի հոսք (լ/վրկ)
|
40
|
Անվանական հզորություն (Վտ)
|
850
|
Տարայի ծավալ (լ)
|
11
|
Տարայի նյութ
|
պլաստիկ
|
Ստանդարտ անվանական լայնություն ( )
|
ID 35
|
Մալուխի երկարություն (մ)
|
7.5
|
Ձայնային ճնշման մակարդակ (դԲ(Ա))
|
61
|
Գույն
|
անտրացիտ
|
Քաշն առանց աքսեսուարների (կգ)
|
3.9
|
Քաշը, ներառյալ փաթեթավորումը (կգ)
|
5.9
|
Չափսեր (Ե x Լ x Բ) (մմ)
|
385 x 285 x 385
|
Աքսեսուարներ
■ Կլանող փողրակ, 2 մ
|
■ Կոր կցորդ, պլաստիկ
|
■ Կլանող խողովակներ, 3 հատ, 350 մմ, պլաստիկ
|
■ Հատակի համար նախատեսված փոփոխվող կցորդ
|
■ Ֆիլտր-պարկ 1 հատ, ֆլիսե
|
■ Շարժիչի պաշտպանիչ զտիչներ
|
■ Բազմակի օգտագործման զամբյուղաձև զտիչ, ֆլիսե
|
■ Տարայի նյութը՝ պլաստիկ
|
■ Մալուխի համար նախատեսված ամրակ
|
■ Աքսեսուարների ներկառուցված պահոց
|
Առանձնահատկություններ և առավելություններ
Այս սարքը հնարավոր է առանց ջանք գործադրելու, նույնիսկ մեկ ձեռքով տեղափոխել շեմքերով ու աստիճաններով։ Ապահովվում է տարայի միևնույն ծավալը, սակայն ավելի թեթև քաշ համեմատած մրցակից մոդելների հետ։ Նախագծված է երկարատև ու դյուրին աշխատանքի ապահովման համար։
Գրեթե անձայն շահագործում 61 (դԲ(Ա))
Գերազանց է ձայնի նկատմամբ զգայուն տարածքներում, ինչպես նաև գիշերվա ժամերին աշխատելու համար։ Շահագործման ցածր ձայնը պաշտպանում է օգտագործողին։
Մալուխի համար նախատեսված ամրակ
Էլեկտրական մալուխը մշտապես ապահով կերպով պահեստավորված է տեղափոխման համար։ Մալուխի պրակտիկ պահոց։
Սարքի ամուր ու դիմացկուն դիզայն
- Հեշտությամբ տեղափոխվում և պահեստավորվում է։
- Ամուր թափարգելը պաշտպանում է սարքը հարվածներից։
- Դիմացկուն, ամուր, այսպիսով չափազանց տնտեսող սարք։