Չոր մաքրման համար նախատեսված մեր T 11/1 Classic HEPA սարքը տպավորում է ներքաշման հզորությամբ, HEPA 14 զտիչով, թեթև քաշով և գին-կատարողական գերազանց հարաբերակցությամբ։
Զտման ու առանձնացման 99.995 տոկոս ապահովող ստանդարտ HEPA 14 զտիչի շնորհիվ մեր չոր մաքրման համար նախատեսված T 11/1 Classic HEPA փոշեկուլը բավարարում է նաև հիգիենիկ առումով զգայուն տարածքների (օրինակ վիրաբուժարաններ կամ հիվանդանոցներ) համար սահմանված ստանդարտներին։ Զտիչն իր մեջ պահում է նույնիսկ ամենափոքր մասնիկները, ինչպես օրինակ՝ վիրուսները, աէրոզոլները ու մի քանի միկրոմետրի հասնող մանրէները։ Այս զտիչը հավաստագրված է DIN EN 1822:2019 ստանդարտի համաձայն։ Ամուր, չափազանց դիմացկուն ու հետևաբար չափազանց տնտեսող այս փոշեկուլն ապահովում է 235մԲար/23.5 կՊա վակուում և 850 Վտ հզորություն, այսպիսով ապահովելով մաքրության գերազանց արդյունք ու միևնույն ժամանակ շահագործման չափազանց ցածր ձայն՝ ընդամենը 61դԲ(Ա)։ Այն նաև օրվա ցանկացած ժամի կարող է օգտագործվել այնպիսի վայրերում, որտեղ աղմուկն արգելված է։ Այս փոշեկուլի տարայի ծավալը կազմում է 11 լիտր, իսկ քաշը ընդամենը 4,2 կգ է, ունի տեղափոխման համար նախատեսված պրակտիկ բռնակ ու էրգոնոմիկ կոր կցորդ։ T 11/1 Classic HEPA փոշեկուլը չափազանց կոմպակտ է, հեշտությամբ տեղափոխվում է ու հնարավոր է առանց հոգնելու երկար աշխատել։ Աքսեսուարները, այդ թվում կլանող խողովակն ու հատակի համար նախատեսված կցորդը պահվում են հենց փոշեկուլի վրա։ Տրամադրվում է նաև ֆլիսե ֆիլտր-պարկ։
Տեխնիկական տվյալներ
Լարում (Փհ/Վ/Հց)
|
1 / 220 - 240 / 50 - 60
|
Վակուում (մԲար/կՊա)
|
235 / 23.5
|
Օդի հոսք (լ/վրկ)
|
40
|
Անվանական հզորություն (Վտ)
|
850
|
Տարայի ծավալ (լ)
|
11
|
Տարայի նյութ
|
պլաստիկ
|
Ստանդարտ անվանական լայնություն ( )
|
ID 35
|
Մալուխի երկարություն (մ)
|
7.5
|
Ձայնային ճնշման մակարդակ (դԲ(Ա))
|
61
|
Գույն
|
անտրացիտ
|
Քաշն առանց աքսեսուարների (կգ)
|
4.3
|
Քաշը, ներառյալ փաթեթավորումը (կգ)
|
6.3
|
Չափսեր (Ե x Լ x Բ) (մմ)
|
385 x 285 x 385
|
Աքսեսուարներ
■ Կլանող փողրակ, 2 մ
|
■ Կոր կցորդ, պլաստիկ
|
■ Կլանող խողովակներ, 3 հատ, 350 մմ, պլաստիկ
|
■ Հատակի համար նախատեսված փոփոխվող կցորդ
|
■ Ֆիլտր-պարկ 1 հատ, ֆլիսե
|
■ Շարժիչի պաշտպանիչ զտիչներ
|
■ Զտիչի տեսակը՝ HEPA, HEPA 14 զտիչ
|
■ Բազմակի օգտագործման զամբյուղաձև զտիչ, ֆլիսե
|
■ Տարայի նյութը՝ պլաստիկ
|
■ Մալուխի համար նախատեսված ամրակ
|
■ Աքսեսուարների ներկառուցված պահոց
|
Առանձնահատկություններ և առավելություններ
Գերարդյունավետ HEPA 14 զտիչ
Անվտանգության առավել բարձր ստանդարտի համար՝ այնպիսի տարածքներում, որտեղ հիգիենան առավել կարևոր է։ Զտման բարձր մակարդակն ապահովում է փոշու մանր մասիկների մինչև 99. 995% առանձնացում։ Հավաստագրված է DIN EN 1822:2019 ստանդարտի համաձայն։
Այս սարքը հնարավոր է առանց ջանք գործադրելու, նույնիսկ մեկ ձեռքով տեղափոխել շեմքերով ու աստիճաններով։ Ապահովվում է տարայի միևնույն ծավալ, սակայն ավելի թեթև քաշ, համեմատած մրցակից մոդելների հետ։ Նախագծված է երկարատև ու դյուրին աշխատանքի ապահովման համար։
Գրեթե անձայն շահագործում 61 (դԲ(Ա))
Գերազանց է ձայնի նկատմամբ զգայուն տարածքներում, ինչպես նաև գիշերվա ժամերին աշխատելու համար։ Շահագործման ցածր ձայնը պաշտպանում է օգտագործողին։
Սարքի ամուր ու դիմացկուն դիզայն
- Հեշտությամբ տեղափոխվում և պահեստավորվում է։
- Ամուր թափարգելը պաշտպանում է սարքը հարվածներից։
- Դիմացկուն, ամուր, այսպիսով չափազանց տնտեսող սարք։