Կատարյալ մաքրություն՝ մինչև մանրաթելեր, նույնիսկ ալերգիա ունեցող անձանց համար։ VCH 4 UVClean սարքը UV-C լույսի, տատանման ու ներքաշման հզոր ուժի շնորհիվ ներքնակներից ու այլ
տեքստիլ մակերեսներից հեռացնում է մանրէների ու տիզերի 99.9%-ը։
VCH 4 UVClean սարքը նախատեսված է մաքուր ու առողջ քնի համար։ Ներքնակների վրա կարող են առաջանալ միլիոնավոր մանրէներ ու տիզեր, որոնք էլ կարող են ալերգիայի պատճառ դառնալ՝ խանգարելով քունը։ Այսպիսով ներքնակների դեպքում պարզապես մաքուր տեսքը դեռ բավարար չէ։ VCH 4 UVClean սարքն արդյունավետորեն մաքրում է ձեր ներքնակների ու այլ տեքստիլ մակերեսների վրա առկա թե՛ տեսանելի և թե՛ անտեսանելի մասնիկները, ինչպես օրինակ տիզերն ու այլ ալերգենները՝ ապահովելով կատարյալ մաքրություն՝ մինչև մանրաթելեր։ Լավագույն արդյունքի համար ներքնակների մաքրման համար նախատեսված այս սարքում համատեղված են երեք հզոր տեխնոլոգիաներ՝ պտտվող գլանակի հզոր տատանում, որը թուլացնում է մանրաթելերի մեջ խորը ներծծված կեղտը, մաշկի մեռած մասնիկներն ու տիզերը՝ հանելով դրանք մակերեսային շերտ։ Հզոր շարժիչն այնուհետև կլանում է այդ թուլացած մասնիկներն ու հավաքում աղբի տարայում։ Միևնույն ժամանակ ներկառուցված UV-C լույսը ոչնչացնում է մակերեսին առկա մանրէների ու տիզերի 99.9 տոկոսը։ Այս համադրության շնորհիվ ապահովվում է բոլոր ներքնակների, բարձերի, ինչպես նաև այլ տեքստիլ մակերևույթների խորքային մաքրությունն ու այս սարքն օգտագործող անձի առողջության պահպանումը։
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
|
Աղբի տարայի տարողությունը (մլ)
|
400
|
|
Ձայնային հզորության մակարդակը (դԲ(Ա))
|
80
|
|
Տաք օդի խոնավազերծումը (°C)
|
65
|
|
Հաշվարկային մուտքային հզորությունը (Վտ)
|
500
|
|
Մալուխի երկարությունը (մ)
|
5
|
|
Էլեկտրամատակարարում (Ph/V/Hz)
|
1 / 220 - 240 / 50 - 60
|
|
Քաշն առանց աքսեսուարների (կգ)
|
2.1
|
|
Քաշը, ներառյալ փաթեթավորումը (կգ)
|
2.8
|
|
Չափսեր (Երկարություն × Լայնություն × Բարձրություն) (մմ)
|
309 x 240 x 170
|
Աքսեսուարներ
|
■ Պտտվող գլանակ
|
|
■ Փրփրային զտիչ, 2 հատ
|
|
■ Շարժիչի պաշտպանիչ զտիչներ, 3 հատ
|
Առանձնահատկություններ և Առավելություններ
500 Վտ ներքաշման հզորություն
Հզոր շարժիչի շնորհիվ կլանվում է ամբողջ փոշին, մազերն ու թուլացած մասնիկները՝ ապահովելով կատարյալ մաքրություն։
Պտտվող հզոր գլանակ
Պտտվող գլանակի հզոր տատանումների (180 պտույտ) շնորհիվ ներքնակներից, ինչպես նաև այլ տեքստիլ մակերեսներից հեռացվում է նույնիսկ խորը ներծծված ու կայուն կեղտն ու տիզերը։
Ուլտրամանուշակագույն (UV-C) լույս
Ներկառուցված UV-C լույսն ազդում է մակերեսի վրա ու առանց քիմիական նյութերի օգտագործման հուսալիորեն ոչնչացնում է մանրէների ու տիզերի 99.9%-ը։