Պատուհանների ու այլ մակերևույթների մաքրության համար նախատեսված WVP 10 մարտկոցով աշխատող փոշեկուլով հեշտությամբ մաքրվում են թե՛ հորիզոնական, թե՛ ուղղահայաց և թե՛ գլխավերևում գտնվող հատվածները: Գերազանց է բոլոր հարթ մակերևույթների համար, ինչպիսիք են՝ պատուհաններն ու սալիկները:
Անկախ նրանից, թե ինչ է անհրաժեշտ մաքրել՝ պատուհաններ, սալիկներ, հաելիներ, ցուցափեղկեր, վաճառասեղաններ կամ ցանկացած այլ հարթ մակերևույթ, պատուհանների ու այլ մակերևույթների մաքրության համար նախատեսված WVP 10 սարքն իդեալական լուծում է: Առավել կարևոր է այն, որ հնարավոր է մաքրության իդեալական արդյունքի հասնել ցանկացած դիրքով այս սարքն օգտագործելիս՝ նույնիսկ գլխավերևում գտնվող հատվածները մաքրելիս, իսկ անկյունների իդեալական մաքրությունն ապահովվում է մեխանիկորեն կարգավորվող բաժանիչի շնորհիվ: Այսպիսի արդյունքի երաշխավորը բարձր արագություն ունեցող շարժիչն է, որն ապահովում է ներքաշման առավել հզոր ուժ, համեմատած նմանատիպ այլ սարքերի: Այս սարքը տպավորում է նաև մարտկոցով աշխատելու գործառույթով, թեթևությամբ, ամրությամբ, կեղտոտ ջրի համար նախատեսված 200մմ տարողությամբ բաքով, որը հեշտությամբ դատարկվում է ու կարող է լվացվել աման լվալու մեքենայի մեջ: WVP 10 սարքի հավաքածուի մեջ ներառված է մարտկոց (աշխատաժամանակը՝ 30 րոպե), մաքրող միջեցներ, մարտկոցի լիցքավորիչ, ցողացիր շիշ ու միկրոֆիբրայից մաքրող կտոր: WVP 10 Adv տարբերակն ունի նաև երկրորդ, լրացուցիչ մարտկոց, ինչպես նաև արագ լիցքավորիչ՝ սովորական լիցքավորիչի փոխարեն: Այսպիսով հարթ մակերևույթների մաքրության համար նախատեսված WVP 10 Adv փոշեկուլի դեպքում ապահովվում է գրեթե առանց ընդմիջումների աշխատանք:
Տեխնիկական տվյալներ
Կլանող կցորդի աշխատանքային լայնությունը (մմ)
|
280
|
Կլանող նեղ կցորդի աշխատանքային լայնությունը (մմ)
|
170
|
Կեղտոտ ջրի տարայի ծավալը (մլ)
|
200
|
Մարտկոցի լիցքավորման ժամանակը (րոպե)
|
50
|
Մարտկոցի աշխատաժամանակը (րոպե)
|
35
|
Մարտկոցի տեսակը
|
շարժական լիթիում-իոնային մարտկոց
|
Մարտկոցի լարում (Վ)
|
3.7
|
Լարում (Վ/Հց)
|
220 - 240 / 50 - 60
|
Գույն
|
անտրացիտ
|
Քաշն առանց աքսեսուարների (կգ)
|
1
|
Քաշը, ներառյալ փաթեթավորումը (կգ)
|
2.3
|
Քաշը, ներառյալ մարտկոցը (կգ)
|
1
|
Չափսեր (Ե x Լ x Բ) (մմ)
|
280 x 130 x 335
|
Աքսեսուարներ
■ Մակերևույթի մաքրման խտանյութ՝ CA 30 R (1 × 500 մլ)
|
■ Ցողացիր շիշ (500 մլ)
|
■ Միկրոֆիբրայից պատրաստված մաքրող կտոր տան համար, 1 հատ
|
■ Միկրոֆիբրայից պատրաստված մաքրող կտոր դրսի համար, 1 հատ
|
■ Մարտկոց
|
■ Ներառված է փոխարինող մարտկոց
|
■ Արագ լիցքավորման կայան
|
■ Կեղտոտ ջրի բաք, 200 մլ
|
■ Կեղտի քերիչ
|
■ Կլանող կցորդի լայնությունը, 280 մմ, 170 մմ
|
Առանձնահատկություններ և առավելություններ
Թեթև, էրգոնոմիկ և ունիվերսալ
Համապատասխանում է ցանկացած տեսակի հարթ մակերեսների համար, այդ թվում հորիզոնական, ուղղահայաց ու նույնիսկ գլխավերևում գտնվող հատվածների համար: Օգտագործման դյուրինությունն ու հարմարավետությունն ապահովվում է ռետինապատ բռնակի շնորհիվ:
Շարժական, փոխարինվող մարտկոց
Հնարավոր է արտաքին մարտկոցի լիցքավորում ու միևնույն ժամանակ պահեստային մարտկոցի շնորհիվ առանց ընդմիջումների աշխատանք: Լիցքավորման մակարդակը ցուցադրվում է միցման/անջատման անջատիչի վերևում տեղակայված 3 LED լույսերի միջոցով:
Եզրերի հարմարավետ մաքրություն
Մեխանիկորեն կարգավորվող բաժանիչի շնորհիվ նույնիսկ եզրերի մոտ բծեր չեն մնում:
Կեղտոտ ջրի համար նախատեսված բաքի մեծ ծավալ
- Ընդմիջումների համար անհրաժեշտ ժամանակը կրճատվում է շնորհիվ բաքն արագ դատարկելու հնարավորության, այսպիսով բարձրանում է աշխատանքի արդյունավետությունը:
- Ապահովվում է աշխատանքի համար նախատեսված ժամանակի առավել արդյունավետ օգտագործում:
Կլանող լրացուցիչ նեղ կցորդ ներառող WVP 10 Adv տարբերակ
- Նախատեսված է հատկապես փոքր տարածքների համար, որտեղ ստանդարտ կցորդը չի կարող օգտագործվել:
Արագ լիցքավորման հնարավորությամբ WVP 10 Adv տարբերակ
- Արագ լիցքավորման կայանն ու երկրորդ մարտկոցն ապահովում են գրեթե առանց ընդմիջումների աշխատանք:
Հզոր լիթիում-իոնային մարտկոց
- Ապահովում է 30 րոպեի ընթացքում առանց ընդմիջումների աշխատանք: